480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+30
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ն գնահատում է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելության գործում. Մեծ Բրիտանիայի դեսպան
19:00
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ն գնահատում է Երևանի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելության գործում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում ՀՀ ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման կենտրոն կազմակերպված այցելության ժամանակ:

«ՆԱՏՕ-ի 8-րդ շաբաթն» անցկացվում է Երևանում նոյեմբերի 10-14-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում (IPAP): Երկուշաբթի ՀՀ ԱԻ նախարարություն այցելեցին Դաշինքի երկրների դիվանագետները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և Լիտվայի դեսպանները, ռազմական կցորդներն ու ՆԱՏՕ-ի անդամ-երկրների այլ ներկայացուցիչներ:

Լիչի խոսքերով՝ միջոցառումների կարևորագույն կետերից է գործընկերությունը խաղաղապահ ոլորտում:

«Մենք շատ ենք գնահատում վերջին տասը տարում Հայաստանի կատարած ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելության գործում, մասնավորապես՝ Իրաքում, Կոսովոյում և առաջիկայում նաև Լիբանանում», - նշել է Լիչը:

Նրա խոսքերով՝ ԵՏՄ Հայաստանի մուտքի կապակցությամբ Երևանի և Բրյուսելի հարաբերությունները չեն փոխվել:

«Հայաստանն արդեն երկար տարիներ ՀԱՊԿ-ի անդամ է, և մենք հարգում ենք այդ ընտրությունը: Մենք երախտապարտ ենք, որ Հայաստանը շահագրգռված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում, պատրաստ է աշխատել Դաշինքի հետ, մեր փորձը որոշ հարցերում կարող է օգտակար լինել», - ասաց Լիչը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: