486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը, լինելով պոտենցիալ թիրախ «Իսլամական պետության» համար, պետք է ամեն ինչի պատրաստ լինի. փորձագետ
16:21
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը, լինելով պոտենցիալ թիրախ «Իսլամական պետություն» խմբավորման համար, պետք է հնարավորինս պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման, կարծում է կրոնագետ Վարդան Խաչատրյանը:

«Չնայած քրիստոնեական պետությունների նկատմամբ «Իսլամական պետության» կողմից բխող իրական սպառնալիքներին` Հայաստանում փաստացի բացակայում է վտանգի զգացումը», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ավելացնում է իսլամական ծայրահեղականությունը, և, համապատասխանաբար, սպառնալիք է առաջանում Մերձավոր Արևելքի և հարևան երկրների քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ, որոնց թվում Հայաստանը բացառություն չէ:

«ԻՊ հզորագույն խմբավորման անդամներին հետաքրքրում է, մասնավորապես, Միջին Ասիան և Հյուսիսային Կովկասը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սեպտեմբերի 21-ին Սիրիայի Դեր Զորի «Սրբոց Նահատակաց» հայկական եկեղեցում կազմակերպված պայթյունը հերթական ապացույցն է այն բանի, որ մեր երկիրը թիրախներից մեկն է այդ կազմակերպության համար», - ավելացրեց փորձագետը:

Տաճարը, որը հայկական սրբավայրերից մեկն է և որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, ականապատվել և պայթեցվել է սեպտեմբերի 21-ին:

Խոսելով իսլամ ծայրահեղականների վտանգավորության մակարդակի մասին՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ը հայտարարել է վտանգի երրորդ մակարդակի մասին, ինչը միջազգային տեսակետից ամենաբարձրն է: «Հայաստանն իր դաշնակիցների հետ միասին պետք է մտածի միասնական ճակատ ստեղծելու մասին», - ավելացրեց նա:

«Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ ԻՊ-ի խմբավորման անդամները մոլեռանդներ են, ովքեր իրական սպառնալիք են ներկայացնում քրիստոնյա աշխարհին», - ասաց Խաչատրյանը:
Նա ավելացրեց, որ արմատական իսլամիստներին աջակցում է Թուրքիան, ինչը տեղի  ունեցավ Սիրիայի Քեսաբ հայաբնակ քաղաքի վրա հարձակման ժամանակ, երբ թուրքական տարածքից մի քանի օր շարունակ բարձրախոսներով հայտարարում էին՝ «Հայեր հեռացեք, մենք ձեզ կհիշեցնենք 1915 թ.-ի ցեղասպանությունը»:

Խաչատրյանը նաև նշեց, որ այժմ Ռուսաստանը մտահոգված է Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունների ճակատագրով, ովքեր ցանկացած պահի կարող են հեռացվել, և նրանց փոխարեն կգան իսլամիստները, ինչը վտանգավոր է նաև Հայաստանի համար:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեծ թափ է հավաքում, այն  կապ ունի «Ալ Քայիդայի հետ» և «խալիֆայություն է» հռչակել Սիրիայի և Իրաքի՝ գրավված տարածքներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։