480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. հայ-վրացական հարաբերությունները երբեք չեն փչանա, դա ռիսկային է երկու կողմերի համար
15:25
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Վրաստանը չեն կարող փչացնել երկկողմ հարաբերությունները, քանի որ դա շատ ռիսկային է և մահացու երկու երկրների համար, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հայ-վրացական հարաբերությունները բացառիկ են, վերջին 20 տարում դրսից ամբողջ ուժով երկու երկրներին փորձում են տարբեր կողմեր հեռացնել», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իսկանդարյանը:

Նրա կարծիքով՝ եղել են ճգնաժամեր և խնդիրներ, սակայն դրա հետ մեկտեղ Հայաստանն ու Վրաստանն իրենց մեջ ուժ են գտնում միշտ, անգամ ցանկացած վրացի ղեկավարի օրոք, պարկեշտ հարաբերություններ պահպանելու հնարավորություն գտնել։

Փորձագետն ընդգծեց, որ 2008 թ.-ի պատերազմի ժամանակ ևս երկու երկրները շարունակում էին համագործակցել: «Անգամ Վրաստանի` Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում Ռուսաստանից դեպի Հայաստան եկող բեռներն անցնում էին Վրաստանի տարածքով», - ասաց Իսկանդարյանը:

«Հայաստանն ունի իր քաղաքական և տնտեսական շահերը, և եթե նա սկսի որևէ մեկի օգտին հարաբերությունները փչացնել Վրաստանի հետ, ապա դա բավականին ուժեղ հարված կհասցնի երկու երկրներին», - նշեց Իսկանդարյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրենը կարծում է, որ Հայաստանը հնարավորություն ունի ապակայունացնել Վրաստանի իրավիճակը, սակայն երբեք դա չի արել: «Մեր երկիրը որոշ հանգամանքների բերումով՝ վրացական ներքին քաղաքականության և Վրաստանի տարածքում էթնիկ խմբերի դասավորության հետ կապված, հնարավորություն ունի ապակայունացնել այնտեղի իրավիճակը, սակայն դա երբեք չի արել, անգամ երբ Վրաստանում իրավիճակը բավականին սուր էր, օրինակ՝ հայ փոքրամասնության նկատմամբ: Նույնիսկ այդ իրավիճակում Հայաստանը խելամիտ էր գործում: Այս ամենի կապակցությամբ ձևավորվել են ոչ փայլուն, սակայն լավ հարաբերություններ», - նշեց նա:

Խոսելով «Վրացական երազանք» կոալիցիայից Իրակլի Ալասանիայի և Մայա Փանջիկիձեի հեռանալու մասին՝ Իսկանդարյանը նշեց, որ իր համար զարմանալի է ոչ թե այն, որ իշխող կոալիցիան սկսեց փլուզվել, այլ այն, որ դա բավականին ուշ տեղի ունեցավ:

«Վրացական երազանքը» իրենց ներկայացնում է մարդկանց միություն, ովքեր միավորվել են Միխայիլ Սահակաշվիլու դեմ», - ասաց Իսկանդարյանը: Նրա կարծիքով՝ նման միավորումները չեն կարող երկար գոյություն ունենալ: «Պատկերացրեք, որ Հայաստանում համախմբվեն բոլոր քաղաքական և ոչ քաղաքական ուժերը, օլիգարխները և ոչ միայն, ինչից հետո գային իշխանության: Որքա՞ն կտևի «դա»», - նշեց փորձագետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: