+1
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը, ԱՄՆ–ն և ԵՄ–ն շարունակել են եռակողմ խորհրդատվություններն իրանական ատոմի շուրջ
12:13
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Քեթրին Էշթոնը երկուշաբթի Օմանի Մասկատ քաղաքում շարունակել են եռակողմ խորհրդատվություններն իրանական միջուկային հարցի շուրջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երկուշաբթի օրվա հանդիպումը նախատեսված չէր, ենթադրվում էր, որ Իրանի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի ներկայացուցիչների կիրակնօրյա խորհրդատվությունից հետո բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի արդեն «վեցնյակի» ձևաչափով։

Եռակողմ հանդիպման հերթական փուլը սկսվել է 11.30 (Երևանի ժամանակով` 11.30) մամուլի համար փակ ռեժիմով, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը` հղում անելով ամերիկացի դիվանագետներին։

Միջազգային բանակցողների (ԱՄՆ, Ռուսաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) «վեցնյակը» և Իրանը բանակցություններ են վարում իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի երաշխիքների համակարգի մշակման մասին` միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց։ Պայմանավորվածությունը պետք է մշակվի մինչև նոյեմբերի 24–ը։ 

ԶԼՄ–ները հայտնել են, որ այս բանակցություններում կողմերը, ինչպես ակնկալվում է, կարող են համապարփակ համաձայնագրի ստորագրման հարցերով պայմանավորվածության հասնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։