482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Դոնեցկի արվարձանի վրա ուժայինների տանկային գրոհին հակահարված է հասցվել, հայտնում է ԴԺՀ կենտրոնակայանը
18:48
06 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Յասինովատայայի (Դոնեցկի հյուսիսային արվարձան, որը վերահսկում է աշխարհազորը) վրա տանկային գրոհին հակահարված է հասցվել, ուժայինները կորցրել են առնվազն հինգ միավոր զրահատեխնիկա, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր, ՌԻԱ Նովոստիին են հայտնել Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության աշխարհազորայինների կենտրոնակայանում։

Ավելի վաղ հինգշաբթի ԴԺՀ–ի աշխարհազորը հայտնել էր, որ Յասինովատայա է մտել ուկրաինացի ուժայինների տանկային շարասյունը, Դոնեցկի հարակից շրջանները գնդակոծվում են։ Զոհերի թիվը պարզվում է։

Միաժամանակ, հետախուզության տվյալներով, ուժայինները Յասինովատայա են տանում զրահատեխնիկա և Սլավյանսկի ու Կրամատորսկի կողմից շարժվող բեռնատար մեքենաներ։ Այդ քաղաքներում են կենտրոնացել նրանց զգալի ուժերը։

«Ցերեկն Ավդեևկայի կողմից Յասինովատա է մտել զրահատեխնիկայի դասակ, տանկերն անկանոն կրակ են արձակել մեր դիրքերի և բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով, առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, յոթը` վիրավորվել»,– հայտնել են կենտրոնակայանում։

Աշխարհազորայինները հակահարված են հասցրել, ոչնչացվել է առնվազն հինգ միավոր զրահատեխնիկա (տանկեր և ԶՏՄ)։

«Այժմ պարզում ենք` արդյո՞ք պետք է շարունակության սպասել։ Աշխարհազորայինների ջոկատները բերվել են մարտական պատրաստվածության։ Կա տեղեկություն, որ Սլավյանսկի կողմից ուժայինների զրահատեխնիկայի նոր շարասյուն է շարժվում»,– հայտնել են ԴԺՀ–ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: