482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-վրացական հարաբերություններն ավելի ամուր են, քան դրանց վրա ազդող բացասական գործոնները. նախարար
11:08
06 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-վրացական հարաբերություններն ավելի ամուր են, քան այն գործոնները, որոնք կարող են, առաջին հայացքից, բացասաբար ազդել դրանց վրա, համոզված է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության գործերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Պատասխանելով Հայաստանի եվրասիական ընտրության և Վրաստանի եվրոպական ընտրության ֆոնին երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ Զաքարեիշվիլին նշել է, որ կողմերը կարող են ամեն ինչ այնպես հավասարակշռության բերել, որպեսզի դրանից հարաբերությունները միայն շահեն:

«Կարծում եմ, որ Հայաստանը ևս շահագրգռված է լավ հարաբերությունների մեջ լինել Վրաստանի հետ: Որպես Վրաստանի կառավարության ներկայացուցիչ՝ պետք է ասեմ, որ մենք բավականին լուրջ ենք վերաբերվում Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների հարցերին, և մեր տարածաշրջանային քաղաքականության մեջ փորձում ենք հաշվի առնել նաև Հայաստանի շահերը», - նշել է վրացի նախարարը:

Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն, որին միացել է Հայաստանը, տնտեսական նախագիծ է:

«Ինչպես Վրաստանը կարող է կապող օղակ դառնալ Հայաստանի և ԵՄ-ի միջև, այնպես էլ Հայաստանը կարող է կապել Վրաստանը այն տնտեսական նախագծերի հետ, որոնց նա մասնակցում է ինստիտուցիոնալ ձևով: Եվ այդպես տեղի է ունենում ողջ աշխարհում, սխեման գործում է տարբեր տնտեսական միությունների միջև: Եթե ինչ-որ տեղ տնտեսական սահմաններ են անցնում, ապա համագործակցությունն ընթանում է այդ սահմանի երկու կողմում գտնվող երկրների միջև», - ասել է Զաքարեիշվիլին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: