482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հորդանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ ԱԽ` Երուսաղեմում Իսրայելի գործողությունների պատճառով
10:39
06 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հորդանանի պատվիրակությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ` Երուսաղեմի Տաճարի սարի վրա տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով իր մոտ ունեցած նամակին:

Նամակում Հորդանանը Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին հարձակումներ կազմակերպելու համար, որոնք, ըստ Ամմանի, նպաստել են իրավիճակի սրմանը, ինչի հետևանքով խախտվել է Տաճարի սարի վրա գտնվող շենքերի առաստաղի խճանկարն ու հատակի ծածկույթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Առանց նախազգուշացման այդ ամենը հանգեցնում է հետագա իրավաբանական քայլերի և միջոցների, որոնք Հորդանանը կձեռնարկի Տաճարի սարի նկատմամբ Իսրայելի գրոհները դադարեցնելու համար... Այդ քայլերի և միջոցների մասին կտեղեկացվի Անվտանգության խորհրդին համապատասխան ձևով», - գործակալությունը ներկայացնում է ԱԽ-ին ուղղված ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչ Դինա Քավարի (Dina Kawar) նամակը:

Չորեքշաբթի իսրայելական ոստիկանությունը կանխել է արաբական անկարգությունները Երուսաղեմի Տաճարի սարի վրա, որտեղ հին ժամանակներում ոչնչացված հուդայական Տաճարի փոխարեն կանգնած է մզկիթների համալիր, որը մուսուլմանական աշխարհի համար նշանակությամբ երրորդ սրբավայրն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բախումների ժամանակ, որոնք իշխանությունների տվյալներով սկսվել են իրավապահների ուղղությամբ քարեր և պայթուցիկներ նետելով, տուժել են մի քանի ոստիկաններ: Կարգուկանոն հաստատելուց հետո Տաճարի սարը կրկին բացվել է այցելուների համար:

Բողոքելով Երուսաղեմի և նրա սրբավայրերի պղծման ուղղությամբ իրականացրած իսրայելական գործողությունների դեմ՝ Հորդանանը որոշել է Իսրայելից հետ կանչել իր դեսպանին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: