478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Կատալոնիան իսպանական կառավարության վերաբերյալ բողոք կուղղի ՄԱԿ–ին
18:44
05 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կատալոնիայի ինքնիշխանության կողմնակիցները ՄԱԿ–ին և եվրոպական կազմակերպություններին իսպանական կառավարության մասին բողոք կուղղեն ինքնավարության անկախության հարցում անցկացնելու արգելքի համար։

Դիմումը կուղղվի ինքնավարության խորհրդարանի մի շարք պատգամավորների, ինչպես նաև կատալոնյան քաղաքների անունից և այնպիսի կուսակցությունների խորհրդականներից, ինչպես «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» (ERC), «Կոնվերգենցիա և Միություն» (CiU), Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա (CDC), Կատալոնիայի դեմոկրատական միություն (UDC), Կատալոնիայի նախաձեռնություն` Կանաչներ (ICV), «Միավորված ձախեր և այլընտրանք» (EUiA) և «Կատալոնիայի նոր ձախեր» (NECat)։ Փաստաթուղթը մոտ ժամանակներում պաշտոնապես կուղղվի ՄԱԿ, Եվրախորհրդարան, Եվրահանձնաժողով, Եվրոպայի խորհուրդ և ԵԱՀԿ։

Միջազգային կազմակերպություններին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է չորեքշաբթի կատալոնյան խորհրդարանում, ասվում է, որ «Կատալոնիայի ժողովուրդը, հենվելով քաղաքական, իրավաբանական և ինքնիշխան բնույթի դեմոկրատական օրենքներին, ընդունում է իր քաղաքական ապագան որոշելու իրավունքը»։

«Իսպանիայի դիրքորոշումը հակասում է իրավունքին և ժողովրդավարական բազմազգ երկրների միջազգային պրակտիկային, իսկ «իսպանական կառավարության կողմից չկա քաղաքական կամքը երկխոսություն ծավալելու և բանակցություններ վարելու համար»»,– ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Կոնվերգենցիայի և Կատալոնիայի Միության» ներկայացուցչի խոսքով, Ժորդի Տուրուլի խորհրդարանում այն քաղաքական գործիչները, ովքեր ստորագրություն են դրել ուղերձի տակ, «կազմում են Կատալոնիայի բնակչության մեծ մասը»։ «Հենց այդ ժողովրդին ենք մենք ծառայում, պաշտպանում նրա հիմնական իրավունքները, որովհետև մենք ազգ ենք և ունենք որոշելու իրավունք»,– ասել է պատգամավորը։ Ըստ նրա, Իսպանիայի կառավարությունը փաստորեն զբաղվում է կատալոնացիների «հետապնդումով» բազմաթիվ «արգելքների» ճանապարհով։

«Կատալոնիայի ձախ հանրապետականների» ղեկավար Օրիոլ Ժունկերասը կանխատեսել էր, որ «Կատալոնիան շատ շուտով անկախ հանրապետություն կդառնա»։ Նրա խոսքով, «մշտական արգելքները տպավորություն են ստեղծում, որ մեզ մոտ ժողովրդավարություն կլինի միայն այն ժամանակ, երբ սեփական պետություն լինի»։

Կատալոնիայում նոյեմբերի 9–ին կկայանա անկախության մասին հարցում, որը կանցկացվի բնակչության հետ յուրօրինակ խորհրդատվության տեսքով։ Կատալոնացիները պետք է պատասխանեն երկու հարցի` «Ցանկանու՞մ եք, որ Կատալոնիան դառնա պետություն» և «Եթե այո, ապա կցանկանայի՞ք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա»։

Իսպանական կառավարությունը հարցումն անօրինական է համարում և մի քանի հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան։ Երեքշաբթի ՍԴ–ն դիտարկման է ընդունել հերթական այցը` այդպիսով արգելափակելով հարցման անցկացումն առնվազն հինգ ամսով։ Սակայն Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ կանցկացնեն քվեարկությունը նոյեմբերի 9–ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: