483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արդարադատության նախարարը հակասություններ չի տեսնում ԵՏՄ-ին անդամակցության և Եվրոպայի հետ աշխատանքը շարունակելու միջև
09:35
05 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարծում է, որ ԵՏՄ-ին երկրի անդամակցության և Եվրոպայի հետ աշխատանքը շարունակելու միջև հակասություններ չկան:

Ղազախական bnews.kz գործակալության կողմից կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ Մանուկյանը, պատասխանելով ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի նկատմամբ հայկական հասարակության տարբեր շերտերի բացասական վերաբերմունքի մասին հարցին, նշել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ կա խոսքի ազատություն, և մարդկանց արտահայտվելու և հասարակության դատին սեփական կարծիքը ներկայացնելու իրական հնարավորություն է ընձեռված։

«Բնական է, կան մարդիկ, ովքեր դա (որոշումը) ճիշտ են համարում, և դրանց թիվը մեր երկրում մեծ է, սակայն կան նաև մարդիկ, ովքեր կարծում են, որ այդ ուղղությամբ ինտեգրվելու անհրաժեշտություն չկա, և նրանք ավելի շատ եվրոպական ինտեգրման կողմնակիցն են: Չնայած ես սկզբունքորեն կտրուկ հակասություններ չեմ տեսնում Եվրոպայի հետ աշխատանքի և ԵՏՄ-ին անդամակցելու միջև», - ասել է Մանուկյանը:

Նա նաև նշել է, որ այդ հարցը լուծված է և հասարակական կարծիքի, և քաղաքական որոշման մակարդակներով: «Մենք ստորագրել ենք այդ համաձայնագիրը, և մինչև տարեվերջ այն կվավերացվի խորհրդարանում: Սակայն մենք որևէ կարծիք զսպելու խնդիր չենք դնում: Մենք ապրում ենք ազատ երկրում, մենք ունենք քաղաքացիական հասարակություն, հասարակական հատված, որը ներկայացնում է կարծիքների տարբեր շրջանակներ, և դա շատ կարևոր է», - ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ հասարակական երկխոսության դեպքում ցանկացած որոշում ավելի լեգիտիմ է: «Եթե լսելով բոլոր կարծիքները` և հասարակությունը, և քաղաքական գործիչներն, այդուհանդերձ, որոշել են գնալ այդ ուղղությամբ, նշանակում է, որ դա ճիշտ է», - ընդգծել է Մանուկյանը:

Նա հույս է հայտնել, որ ԵՏՄ-ին Հայաստանի միացումը դրական ազդակ կհաղորդի տնտեսության, արտադրության, ծառայությունների ոլորտի զարգացմանը: «Մենք մեծ դրական լիցքերով ենք միանում այդ միությանը», - ընդգծել է հայ նախարարը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովի, Ղազախստանի արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի, Գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիի հետ: Կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրներում իրականցված օրենսդրական, դատաիրավական բարեփոխումները, խոսել են ապագա ծրագրերից և նոր զարգացումներից:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: