486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ում սկսվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը
16:21
03 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի հայկական համայնքի և տեղի համալսարանի ղեկավարները սկսել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման գործընթացը, գրում է collegian.csufresno.edu–ն։

Հուշահամալիրը, որը կբացվի 2015 թվականին, կոչված է իրազեկել  հասարակայնությանը 20–րդ դարի սարսափելի ողբերգության մասին։ Հուշահամալիրը տեղադրված է Ֆրեզնոյի համալսարանի կամպուսի տարածքում, դրա օծումը տեղի կունենա 2015 թվականի ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրը։

Հուշարձանը բաղկացած կլինի տուֆից և բետոնից պատրաստած ինը սյուներից, որոնք խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց գավառները, ինչպես նաև Կիլիկիայի հայկական թագավորությունը, հայկական Սփյուռքը և ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։

Նախագծի ղեկավարներից մեկի` Փոլ Հալաջյանի խոսքով, հուշարձանի դիզայնը խորհրդանշում է հարգանք Ցեղասպանությունը վերապրած սերնդի, ինչպես նաև Սփյուռքի և Հայաստանի ժամանակակից բարգավաճող հայերի սերնդի նկատմամբ։

Սյուների վրա կլինի հայ ժողովրդի բաժանումն ու միաբանությունը մարմնավորող ոչ ամբողջական փառապսակ։

Նախագծի վրա Հալաջյանն աշխատել է մեկ տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների կազմակերպման կոմիտեի հետ համատեղ, որի կազմում են հայկական համայնքի առաջնորդներ, այդ թվում պրոֆեսոր Բարլոու Դեր Մուգերդչյանը (Mugrdechian)։

Պրոֆեսորի խոսքով, ում տատն ու պապը փրկվել են կոտորածից և գաղթել Ֆրեզնո, հուշարձանի ստեղծումն ու տեղադրումը կամպուսում իր երազանքն էր։

Հուշարձանի հիմնարկեքի արարողությանը մասնակցում էին հարյուրավոր մարդիկ, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Լևոն Մինասյանը, ով նշել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն էր գրեթե երկու տասնամյակի ընթացքում։
«Հանցագործությունը պետք է պատժվի։ Դա միակ ճիշտ որոշումն է»,– ասաց նա։

Դիվանագետի խոսքով` Թուրքիայի կողմից պատմական փաստերի և իրողությունների աղավաղումը չի կարող երկար շարունակվել։ «Մենք հավատում ենք և հույս ունենք, որ Թուրքիայում գիտակցում են մեղքը, և թուրքական կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,– ավելացրեց Մինասյանը։

Կոնգրեսական Ջիմ Կոստան, ով ներկա էր արարողությանը, հայտարարեց, որ միշտ կպաշտպանի հայերի իրավունքները Կոնգրեսում և կզբաղվի Ցեղասպանության ճանաչման հարցով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։