477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական քարոզչությունը թուլացել է. փորձագետ
15:28
03 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բաքուն շարունակում է տեղեկատվական պատերազմը, այդուհանդերձ ադրբեջանական քարոզչությունը թուլացել է, կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Գլոբալ նորությունն այն է, որ Ադրբեջանի քարոզչական դաշտում փոխվել է ղեկավարությունը` հակահայկական տեղեկատվական քաղաքականության մշակմամբ զբաղվող Էլնուր Ասլանովն ազատվել է աշխատանքից»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով` Ասլանովը մեղադրվել է այն բանում, որ նուրսիստ կամ գյուլենիստ է (գյուլենիստներն իսլամ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցների կրոնական շարժումն է` ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի քաղաքականության դեմ)։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վախեցել է, որ գյուլենիստները կարող են ամրապնդել իրենց դիրքերը երկրում, և սկսել է պայքարն այն քաղաքական վերնախավի դեմ, որը կապեր ունի Գյուլենի հետ։ Այդ կապակցությամբ էլ Ասլանովն ազատվել է»,– ասաց Մարտիրոսյանը։

Փաստորեն, փորձագետի կարծիքով, Ադրբեջանում այդ իմաստով սկսվել է ձևափոխություն, քարոզչական դաշտը թուլացել է, իսկ ինքը` քարոզչությունը, վերադարձել է այն հին, ձևական և ստանդարտ ձևերին, որոնք գոյություն ունեին  ավելի վաղ։ «Առայժմ հայտնի չէ, թե ինչ կլինի հետո, բայց եթե նայենք Ադրբեջանում հրապարակվող հոդվածները, ապա ակնհայտ երևում է, որ դրանց մակարդակը կտրուկ ընկել է»,– ասաց նա։

Մարտիրոսյանը կարծում է, որ Ադրբեջանում հայկական դավադրության թեման զարգանում է, վերածվում պարանոյայի և բացարձակ անհեթեթության։ «Վերջին ժամանակներս ադրբեջանցիները սկսել են զառանցանքի մեջ ընկնել այն աստիճան, որ ցանկացած հարցում կարող են մեղադրել հայերին»,– ասաց Մարտիրոսյանը։

Ըստ փորձագետի` այժմ ադրբեջանական քարոզչությունն ամբողջովին կենտրոնացած է Քարվաճառի դիվերսանտների թեմայի վրա։ 

«Ներկայում ադրբեջանական կողմն ինտերնետի միջոցով փորձում է գրավել այլ երկրների ուշադրությունը` համազգային քարոզարշավ սկսելով, որի էությունն այն է, որ Twitter–ում տեղադրվեն «Փրկենք ադրբեջանցի պատանդներին» հաղորդմամբ տարբեր լեզուներով հեշթեգեր։ Բայց քարոզիչներին չհաջողվեց հասնել անհրաժեշտ արդյունքի, և այդ ամենն այդպես էլ դուրս չեկավ նեղ շրջանակներից»,– նշեց Մարտիրոսյանը։

Փորձագետն ավելացրեց նաև, որ պետք է պաշտպանել հայկական կայքերն ադրբեջանցի հաքերներից։ «Ներկայում մեր պաշտպանությունը շատ թույլ է։ Օրինակ` վերջին երկու ամիսների ընթացքում ադրբեջանցի հաքերների գրոհի են ենթարկվել հայկական երկու բանկերի կայքեր»,– ավելացրեց Մարտիրոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: