478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Պինոչետի թոռը պատրաստվում է կուսակցություն հիմնել և մասնակցել Չիլիում նախատեսված ընտրություններին
11:47
03 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չիլիացի միապետ Աուգուստո Պինոչետի թոռը՝ Աուգուստո Պինոչետ Մոլինան (Augusto Pinochet Molina), նախատեսում է նոր կուսակցություն հիմնել՝ «Հայրենիքիս համար» անվանումով և մասնակցել 2017թ.-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է շարժման փոխնախագահ Էդուարդո Տոլեդոն:

«Հիմա ստեղծված են կուսակցություն հիմնելու համար անհրաժեշտ բոլոր քաղաքական պայմանները», - ասել է Տոլեդոն՝ ավելացնելով, որ կուսակցությունը կգրանցվի նոյեմբերի 25-ին, երբ կլրանար նախկին միապետի 99 տարին, հաղորդում է La Tercera չիլիական թերթը: Սպասվում է, որ կուսակցության կազմում կներառվեն «Անկախ ժողովրդավարական միություն» (UDI) աջակողմյան շարժման նախկին ակտիվիստները, ովքեր քարոզում էին Պինոչետի գաղափարները:

Նոր կուսակցությունը պայքարելու է բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման հնարավորության համար, սակայն դեմ է լինելու դրա ամբողջական օրինականացմանը, կողմ է լինելու հղիությունը բժշկական ցուցումներով արհեստական կերպով ընդհատելու թույլատրմանը (հիմա Չիլիում արգելված են հղիությունը արհեսատական կերպով ընդհատելու բոլոր տեսակները), «կողմ է լինելու միասեռ ամուսնություններին, սակայն դեմ է լինելու դրանց պաշտոնական գրանցմանը»:

«Օրենքները չեն կարող նույնը լինել, որոնք գոյություն են ունեցել նախորդ տարի 50-80-ական թվականներին»,- հայտարարել է շարժման քաղկոմիտեի անդամ Ստեֆանի Լանդերոսը:

Պինոչետի թոռը հեռացվել էր զինվորական ծառայությունից նախկին միապետի թաղման ժամանակ ելույթի պատճառով: Աուգուստո Պինոչետ Մոլինան 2006թ.-ի դեկտեմբերի 12-ին հրաժեշտի խոսքում հավանություն էր տվել ռազմական հեղաշրջմանը, որի հետևանքով նրա պապն իշխանության գլուխ էր կանգնել, ինչպես նաև դատապարտել էր Չիլիի արդարադատությանը, որը մեղադրում էր հանգուցյալ Պինոչետին 1973-1990թթ.-ին նրա իշխանության օրոք մարդու իրավունքների զանգվածային խախտման մեջ:

Գեներալ Աուգուստո Պինոչետը 1973թ.-ի սեպտեմբերի 11-ին կազմակերպել և հեղաշրջում էր իրականացրել: Այն ժամանակ Պինոչետը, զբաղեցնելով երկրի ցամաքային զորերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, պաշտոնից հեռացրել էր նախագահ Սալվադոր Ալիենդեին, վերջինը ինքնասպան եղավ «Լա-Մոնեդա» նախագահական պալատի գրոհի ժամանակ: Պաշտոնական տվյալներով՝ Չիլիում Պինոչետի իշխանության տարիներին քաղաքական դրդապատճառներով սպանվել է մոտ 3,2 հազար մարդ, մոտ 1,2 հազարն անհետ կորել է, իսկ կտտանքների է ենթարկվել շուրջ 28 հազար մարդ: Պինոչետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, սակայն 2006թ.-ին նա մահացել է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: