480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հետխորհրդային տարածքի անվտանգության ողջ համակարգի վերաիմաստավորման հարցում առաջին քայլը կդառնա հավանական «սառը պատերազմը». փորձագետ
18:57
30 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հավանական «սառը պատերազմը» առաջին քայլը կլինի հետխորհրդային տարածքի անվտանգության ողջ համակարգի վերաիմաստավորման հարցում, բայց որոնք կլինեն դրա նոր ձևաչափերը, այդ թվում` Հարավային Կովկասի անվտանգության համար, դեռ պետք է իմանալ, հինգշաբթի հայտնեց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

«Միացնելով այն բոլոր դասերը, որոնց բախվել են բոլոր հետխորհրդային երկրները` մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ էականորեն փոխվում են անվտանգության հետխորհրդային համակարգի բոլոր շրջանակները` բացարձակապես բոլոր երկրները, կազմակերպությունները և դերակատարները դա կզգան իրենց վրա։ Անվտանգության ոլորտի բոլոր հետևանքները դեռ առջևում են»,– ասաց Մինասյանը «Ուկրաինական ճգնաժամը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. քաղաքականություն և անվտանգություն» կլոր սեղանի ընթացքում։

Ըստ նրա, ուկրաինական ճգնաժամը յուրօրինակ «ժամանակի մեքենա» է և իր ցուցանիշներով շատ հարցերում կրկնում է հետխորհրդային զինված հակամարտությունների այն առանձնահատկությունները, որոնք եղել են 90–ականների սկզբում և 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև։

«Բայց մյուս կողմից ներկայիս ուկրաինական ճգնաժամի առանձնահատկությունը ռազմաքաղաքական իմաստով այն է, որ դարձել է, այսպես կոչված, «հիբրիդային» պատերազմ հետխորհրդային տարածքում»,– նշեց Մինասյանը` ավելացնելով, որ այնտեղ կատարվում է հատուկ նշանակության ուժերի ներգրավում, ընթանում են պարտիզանական, տեղեկատվական–քարոզչական պատերազմներ, կառուցվում են տնտեսական և քաղաքական կոմբինացիաներ։

Ըստ նրա, Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև կան լուրջ հակասություններ, սակայն ռուսական և ՆԱՏՕ–ական զորքերի անմիջական բախումը քիչ հավանական է։ «Այստեղ գործում է զսպման ֆենոմենը, որը ստիպում է կողմերին ինչ–որ մեխանիզմներ գտնել։ Նույն ֆենոմենն էլ գործում է ղարաբաղյան հակամարտությունում։ Կատարվում է ադրբեջանական կողմի ոչ թե միջուկային, այլ զինված զսպում` նրան լուրջ նյութական և մարդկային կորուստների սպառնալիքով, որոնք չեն արդարացնի ԼՂՀ–ում մարտական գործողությունների վերսկսման իմաստը»,– ասաց Մինասյանը։

«Եթե ցանկանում ենք միացնել ուկրաինական ճգնաժամի արդյունքները կամ դասերը հետխորհրդային տարածքի համար և Հարավային Կովկասի համար, ապա առանձնահատկությունն այն է, որ Ուկրաինան արդեն չի կարողանում տանկեր և այլ սպառազինություն մատակարարել Վրաստանին, Ադրբեջանին, և նա չի կարող մասնակցել սպառազինության տարածաշրջանային մրցավազքին առաջիկա տարիներին»,– ավելացրեց Մինասյանը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին կարծում է, որ շատ հետաքրքիր են Ուկրաինայի ընտրությունների արդյունքները և այն ամենը, ինչ կատարվում է այդ երկրի շուրջ։

«Նկատի ունեմ Արևմուտքի և Ռուսաստանի փոխհարաբերությունները, հետխորհրդային տարածքի իրադարձությունները և այլն։ Այդ ամենը զգալիորեն անդրադառնում է Հարավային Կովկասի, մասնավորապես` Հայաստանի վրա»,– նշեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: