478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ հայտարարություն կտարածի. Ռիժկով
18:08
30 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական խորհրդարանը հանդես Հայոց ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ հայտարարություն կանի, հինգշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային Խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնության Խորհրդարանի անդամ Նիկոլայ Ռիժկովը։

Հայաստանը 2015 թվականին նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցը։

«Հայտարարությունն անհրաժեշտ է և անպայման պետք է նախապատրաստել։ Մենք չենք կարող լռել, նշանակություն չունի, թե ինչ ենք ընդունել 10-15 տարի առաջ»,– ասաց Ռիժկովը։

1995 թվականի ապրիլի 14–ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման հայտարարություն է ընդունել 1915-1922 թվականների հայերի ցեղասպանության դատապարտման մասին։

Ռուս սենատորի խոսքով` Հայոց ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ մի շարք միջոցառումների վերաբերյալ սկզբունքային որոշում արդեն կա` Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և Դաշնությունների խորհրդի խոսնակ Վալենտին Մատվիենկոն արդեն տվել են իրենց համաձայնությունը, և այժմ անհրաժեշտ է միայն նախապատրաստել համատեղ միջոցառումների օրակարգը։

«Մենք ձեր հավատարիմ օգնականներն ենք, համախոհները և բարեկամները, և անտարբեր չենք մնա։ Կանենք ամենը, ինչ կախված է խորհրդարանականներից, որ ամեն ինչ ըստ արժանվույն ներկայացվի, լինի դա ցուցահանդես, համաժողով կամ հայտարարություն»,– ասաց Ռիժկովը։

Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայ համանախագահ, հայկական խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հանձնաժողովն առաջարկում է այդ ողբերգական օրվան նվիրված համատեղ միջոցառումներ անցկացնել։

«Շատ կարևոր է, որ Պետական դուման և Դաշնությունների խորհուրդը համապատասխան հայտարարություն ընդունեն և միջոցառումներ անցկացնեն»,– ասաց Նաղդալյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: