484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՌՌՀԻ տնօրենը Երևանում ներկայացրեց իր «Վերադառնալ Ռուսաստան։ Երրորդ ճանապարհ կամ անհուսության փակուղիներ» գրքի հայերեն թարգմանությունը
18:27
29 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, գեներալ–լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովի «Վերադառնալ Ռուսաստան։ Երրորդ ճանապարհ կամ հուսահատության փակուղիներ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն անցկացվեց չորեքշաբթի Հայաստանում ՌԴ դեսպանությունում։

Ռեշետնիկովի խոսքով` երրորդ ճանապարհը Ռուսական Ուղղափառ Քաղաքակրթությունն է, որտեղ ժողովուրդն ապրել է դարերով մինչև 1917 թվականը, և որում պահպանվել է Ռուսական կայսրության ընդհանուր ընտանիքի մեջ մտնող ժողովուրդների մշակութային և կրոնական ինքնատիպությունը։

«Ռուսաստանը պարզապես պետություն չէ, պարզապես երկիր չէ, այլ նաև քաղաքակրթություն է։ Մենք չենք կարող լինել Հոլանդիա, Բելգիա կամ Ֆրանսիա։ Չենք կարող մեր մտածողությամբ, աշխարհընկալմամբ, բնավորությամբ և պատմությամբ»,– ասաց Ռեշետնիկովը։

Նա համոզված է, որ վերադարձը Ռուս ուղղափառ քաղաքակրթության իդեալներին հենց ռուսական ազգային գաղափարն է։

«Մենք ընկալում ենք Հայաստանը որպես մեր այլընտրանքային քաղաքակրթության առջևի եզր»,– ասաց Ռեշետնիկովը։

Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինի խոսքով` այն, ինչ շարադրված է գրքում, ամբողջովին համապատասխանում է հեղինակի հոգևոր տրամադրվածությանը, որը կիսում են շատերը։

«Հաճելի է տեսնել, որ շնորհանդեսին ներկա են պատմաբաններ, քաղաքագիտական հանրության ներկայացուցիչներ, երիտասարդություն։ Դա նշանակում է, որ կա հետաքրքրություն մեր պետությունների անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ»,–ասաց Վոլինկինը։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` Հայաստանում քիչ բան գիտեն ժամանակակից Ռուսաստանի մասին, քիչ են իրազեկված այն հոգևոր, գաղափարական և հասարակական խորը գործընթացների մասին, որոնք կատարվում են մի երկրում, որը նրա ռազմավարական դաշնակիցն է։

«Գիրքը լավ հնարավորություն է տալիս ընկղմվել Ռուսաստանում կատարվող գործընթացների և քննարկումների մեջ։ Նայել պատմությանը և Ռուսաստանի ժամանակակից իրավիճակին այն մարդու աչքերով, ով հանգել է մեծ հետևության, որ Ռուսաստանի իրական դերը հոգևոր արժեքներին ծառայելն է»,– ասաց Սաֆրաստյանը։

Առաջին անգամ Լեոնիդ Ռեշետնիկովի գիրքը լույս է տեսել Մոսկվայում 2013 թվականին։ Լույս են տեսել գրքի սերբերեն և բուլղարերեն թարգմանությունները, իսկ ահա այժմ` հայերեն թարգմանությունը։ Գրքի հրատարակումն իրականացվել է «Ռուս–հայկական համագործակցության գրադարան» շարքի շրջանակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։