486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի Ռադայի ընտրությունների մասնակցության ցուցանիշը 52,42% է կազմել. ԿԸՀ-ի վերջնական տվյալներ
11:45
27 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների մասնակցության ցուցանիշը կազմել է 52,42 տոկոս, վկայում են Ուկրաինայի ԿԸՀ-ի մամուլի կենտրոնի ինտերակտիվ վահանակի տվյալները, որոնք ներկայացվել են բոլոր 198 ընտրատեղամասերից ստացված տեղեկատվության մշակման արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Առավելագույն թվով ընտրողներ (70 տոկոս)  քվեարկել են Լվովի մարզում, նվազագույնը՝ Դոնեցկի (32,4 տոկոս) և Լուգանսկի (32,87 տոկոս) մարզերում: Կիևում մասնակցության ցուցանիշը կազմել է 55,86 տոկոս:

2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել էր 57,98 տոկոս, 2007 թ.-ին՝ 57,93 տոկոս:

Կիրակի Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացվեց: Հինգ տարի ժամկետով երկիրն ընտրում էր 423 խորհրդարանականի՝ 198-ը միամանդատ մեծամասնական օկրուգներում և 225-ը՝ կուսակցական ցուցակներով՝ 5 տոկոս անցումային շեմով: Ուկրաինայի իշխանությունն ընդունել է, որ չի կարող ընտրություն անցկացնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի շարք ընտրատեղամասերում ուկրաինացի ուժայինների և աշխարհազորայինների միջև ընթացող ռազմական հակամարտության պատճառով: Գերագույն ռադայի ընտրություններում մասնակցության շեմ չկա, այդ պատճառով դրանք, ամեն դեպքում, կայացած կհամարվեն:

Ազգային exit poll-ի տվյալներով՝ Ուկրաինայի խորհրդարան է անցնում յոթ քաղաքական կուսակցություն, առաջատարի դիրքում է «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» նախագահի կուսակցությունը՝ 23,0 տոկոս, հաջորդում է վարչապետ Արսենի Յացենյուկի «Ազգային ճակատ» կուսակցությունը՝ 21,3 տոկոս, երրորդ տեղում է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի «Սամոպոշչ» կուսակցությունը, որը հավաքում է 13,2 տոկոս: Բացի այդ, Գերագույն ռադա է անցնում «Ընդդիմության դաշինքը»՝ 7,6 տոկոս, «Օլեգ Լյաշկոյի ծայրահեղական կուսակցությունը»՝ 6,4 տոկոս, «Սվոբոդա» կուսակցությունը՝ 6,3 տոկոս և Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիշչինա» կուսակցությունը՝ 5,6 տոկոս: «Աջ սեկտոր» կուսակցությունը, Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունն ու Սերգեյ Տիգիպկոյի «Հզոր Ուկրաինա» կուսակցությունը խորհրդարան չեն անցնում, նրանք հավաքել են մոտ 3 տոկոս 5 տոկոսանոց անցումային շեմի դեպքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: