487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երկուշաբթի Դոնեցկում Կոբզոնը կկատարի իր գրած օրհներգը
09:48
27 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր և դոնբասցի Իոսիֆ Կոբզոնը երկուշաբթի ելույթ կունենա Դոնեցկում, նա կկատարի հանրապետության օրհներգը, որն ինքն է գրել, ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել են ԴԺՀ-ի կառավարության մամուլի ծառայությունից:

«Իոսիֆ Կոբզոնը կկատարի Դոնեցկի ժողովրդական հանրապետության օրհներգը, որն ինքն է գրել: Երգչի խոսքով՝ Դոնեցկում նախատեսված համերգի ժամանակ կհնչեն նաև հայրենի Դոնբասին նվիրված երգեր», - հայտնել են մամուլի ծառայությունից:

Համերգը տեղի կունենա Դոնեցկի օպերայի և բալետի թատրոնում Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին: Բացի համերգից, երգիչը կայցելի «Սաուր-Մոգիլա» հուշարձան, որտեղ հարգանքի տուրք կմատուցի զոհվածների հիշատակին, Դոնբասի այս ամենաբարձր կետը դարձել է արյունահեղ մարտերի վայր ինչպես Հայրենական պատերազմի, այնպես էլ ներկա հակամարտության ժամանակ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, նախատեսված է Կոբզոնի ելույթը Լուգանսկում:

Նախօրեին ՈւԱԾ-ի ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին տեղեկացրել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն առաջիկայում կհրապարակի մի քանի հարյուր ռուս մշակութային գործիչների ցանկը, որոնց քաղաքական դիրքորոշումների պատճառով կարգելվի մուտք գործել Ուկրաինա։ Այդ մարդկանց շարքում են դերասան Իվան Օխլոբիստինը և երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Դրան ի պատասխան՝ երգիչը տեղեկացրել է, որ իրեն անհրաժեշտ չէ ՈՒԱԾ-ի թույլտվությունը հայրենիք այցելելու համար: 

Իոսիֆ Կոբզոնը փոքր տարիքից կապված է Դոնեցկի հետ: Նա ծնվել է 1937թ.-ի սեպտեմբերի 11-ին Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքում: 2003թ.-ի օգոստոսի 30-ին Դոնեցկում տեղադրել են Կոբզոնի քանդակը, որի հեղինակը Ալեքսանդր Ռուկավիշնիկովն է: Կոբզոնը Դոնեցկի, Սլավյանսկի, Մակեևկայի, Կրամատորսկի, Արտյոմվսկի, Գորլովկայի և Դոնեցկի մարզի մյուս քաղաքների պատվավոր քաղաքացի է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։