486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը կմասնակցի «Վալդայ» ակումբի ամփոփիչ լիագումար նստաշրջանին
10:39
24 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Վալդայ» ակումբի` Սոչիում անցկացվող 11–րդ նիստի լիագումար նստաշրջանին։ Ամփոփիչ նիստի թեման է «Համաշխարհային հասարակարգ. Նոր կանոննե՞ր, թե՞ խաղ առանց կանոնների», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Համաժողովի մասնակիցները կարծում են, որ բանավեճի կենտրոնական թեմաներ կարող են դառնալ Ուկրաինայի իրավիճակը, «Իսլամական պետության» դիմակայությունը, նոր, բազմաբևեռ աշխարհակարգի անցումը։

«Վալդային» այս տարի մասնակցում են 108 փորձագետներ, պատմաբաններ և քաղաքագետներ աշխարհի 25 երկրից, ներառյալ` 62 արտասահմանյան մասնակիցները։ Կազմակերպիչները նշել են, թե չի եղել այնպիսի դեպք, որ որևէ օտարերկրացի փորձագետ քաղաքական նկատառումներով հրաժարվի մասնակցել նիստին։ Այս տարվա հյուրերի թվում են հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում` Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը և Ավստրիայի նախկին դաշնային կանցլեր Վոլֆգանգ Շյուսելը։

Սոչին ավելի վաղ ընդունել է առանձին հանդիպումներ «վալդայցիների» այս կամ այն նիստի շրջանակում։ Սակայն այս տարի տասնմեկերորդ համաժողովն ամբողջությամբ անցկացվում է Սոչիի «Կրասնայա պոլյանա» լեռնաառողջարանային հանգստավայրի հյուրանոցներից մեկում։

Լիագումար նստաշրջանում կամփոփվեն ակումբի եռօրյա աշխատանքի արդյունքները, որոնց ընթացքում քաղաքագետները տասնյակից ավելի նիստեր և հատուկ հանդիպումներ են ունեցել։ Փորձագետները քննարկել են Մերձավոր Արևելքի ճգնաժամը, Ուկրաինայի իրավիճակի զարգացման սցենարները, գլոբալ մրցակցության հարցեր և ժամանակակից աշխարհի «խաղի կանոնները»։
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։