478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է շարունակել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր ձևաչափերով
19:58
22 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստ է շարունակել համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր ձևաչափերով, չորեքշաբթի ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում։

«Եվրամիությունը Հայաստանի համար մնում է, ինչպես որ կար, կարևոր գործընկեր։. Մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ», - ասաց Նալբանդյանը։

Ըստ նրա, Հայաստանն ակտիվորեն համագործակցում է նաև շարժունակության ոլորտում։

«Այս տարվա` 2014թ. հունվարից, ուժի մեջ մտավ Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը: Այս տարի` մարտից, ուժի մեջ մտավ նաև հատուկ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս Հայաստանին` մասնակցելու Եվրամիության տարբեր ծրագրերին, նաև Եվրամիության տարբեր գործակալությունների աշխատանքներում», - նշեց Նալբանդյանը։

Նրա խոսքով, մոտակա շրջանում շարունակվելու են աշխատանքները Եվրամիության նոր ղեկավարության, գործընկերների հետ` ձևավորելու համար Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների իրավական նոր հիմքը:

«Առաջիկա երկու ամիսներին մի քանի փուլ է նախատեսված։ Նոյեմբերի սկզբին Բրյուսել կայցելի Հայաստանի էկոնոմիկայի նախարարը` քննարկելու համար առևտրական-տնտեսական բնագավառներում համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։ Նոյեմբերի երկրորդ կեսին նախատեսված է առևտրի հարցերով կոմիտեի նիստը, նաև՝ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը, իսկ դեկտեմբերին՝ նախարարական մակարդակով Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի նիստը: Այս բոլոր ձևաչափերը հնարավորություն կտան շարունակելու մեր բնականոն երկխոսությունը Եվրամիության հետ», - ընդգծեց Նալբանդյանը։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։