483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ–իրանական հարաբերությունները նոր փուլ են մտնում. փորձագետ
18:06
22 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանի և Հայաստանի հարաբերությունները նոր փուլ են մտնում, չորեքշաբթի լրագրողներին ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Վարդան Ոսկանյանը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ԻԻՀ կատարած այցի արդյունքները։

Ոսկանյանի խոսքով, Հայաստանի անկախացման պահից երկու երկրների միջև հիանալի հարաբերություններ են հաստատվել և երբեք չեն վատացել։

Փորձագետը նշեց, որ հայ վարչապետի` Իրան կատարած այցի ընթացքում քննարկված ամենահետաքրքիր հարցերից են եղել էներգետիկայի ոլորտի արդիական նախագծերը։ «Արևմուտքի պատժամիջոցները բացասաբար են անդրադարձել Իրանի տնտեսության վրա, ինչի հետևանքով ծագել են այս հարցերի իրագործման հետ կապված խնդիրներ։ Այժմ Իրանն ունի հնարավորություններ և պատրաստ է ամբողջ լրջությամբ վերաբերվել հիդրոէլեկտրակայանի և ԷՓԳ–ի կառուցմանը»,– նշեց նա։

«Կան մի շարք խնդիրներ, որոնք կապված են տարածաշրջանային գործընթացների հետ աշխարհում կատարվող իրադարձությունների համատեքստում»,– իր հերթին ասաց Հայաստանի քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի համակարգող, վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանը։

Ըստ նրա, Հայաստանի և Իրանի միջև կան մի շարք համաձայնագրեր և նախագծեր, որոնք միշտ ներկայացվում են հասարակությանը որպես «գրեթե պատրաստի» և «գրեթե ֆինանսավորված», բայց դրանք հաճախ ձգձգվում են։ Մասնավորապես, փորձագետը նշեց, որ խոսքը երկաթուղու շինարարության մասին է։

Հայաստանի և Իրանի միջև բավականին բարեկամական հարաբերություններ են հաստատվել, որոնք ամրագրվել են մի քանի համատեղ տնտեսական նախագծերով։

Երևանն ու Թեհրանը մտադիր են սահմանամերձ Արաքս գետի վրա Հարավային Կովկասում ամենահզոր երկու հիդրոկայաններ կառուցել` հայկական կողմից ՀԷԿ–ը կտեղակայվի Մեղրիում, իրանական կողմից` Ղարաչիլարում։ Կայաններից յուրաքանչյուրը տարեկան կարտադրի 793 միլիոն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Մեղրիի ՀԷԿ–ի հաշվարկային հզորությունը կկազմի 150 ՄՎտ։ Դրա կառուցումը կտևի հինգ տարի և գնահատվում է 323 միլիոն դոլար, որոնք ներդրում է Իրանի ներդրումային ընկերությունը։ 15 տարիների ընթացքում Իրանը կլինի Մեղրիի ՀԷԿ–ի էլեկտրաէներգիայի միակ սպառողը, ինչը կծածկի Թեհրանի ներդրումներ։ 15 տարվա շահագործումից հետո ՀԷԿ–ը կանցնի Հայաստանին սեփականության իրավունքով։

Իրան–Հայաստան նավթատարի կառուցումը ծրագրվում էր սկսել դեռևս 2011 թվականին, բայց առայժմ աշխատանքը նախագծման փուլում է։ Այդ օբյեկտը թույլ կտա Հայաստանին նավթամթերք տեղափոխել ոչ միայն Իրանի, այլ նաև Պարսից ծոցի երկրների նավթավերամշակող գործարաններից իրանական Թավրիզ քաղաքը, իսկ այնտեղից` հայկական Երասխ, որտեղ դրանք կպահվեն կառուցվող տերմինալում։ Դա թույլ կտա նավթամթերք գնել Պարսից ծոցի տարածաշրջանից բորսայական գներով, որոնք զգալիորեն ցածր են միջերկրածովյան գներից, ինչպես նաև զգալիորեն կկրճատեն տրանսպորտային ծախսերը երկաթուղային տարբերակի համեմատ։ Հայաստանի տարածքում նավթատարի կառուցումը կֆինանսավորի հայկական կողմը, որը կներդնի 100 միլիոն դոլար, իսկ Իրանի տարածքում, համապատասխանաբար, իրանականը։

Հյուսիս–Հարավ երկաթուղու կառուցման մասին խոսակցությունները շարունակվում են արդեն մի քանի տարի։ Այդ ուղին երկաթուղին թույլ կտա հայկական կողմին օգտվել էներգապաշարների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ճանապարհից՝ արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորություն ստանալով: Ներկայում Հայաստանից ամբողջ երկաթուղային հաղորդակցումն իրականացվում է Վրաստանի տարածքով։

Երկաթուղու շինարարությունը կարող է տևել չորս–հինգ տարի։ Նախնական հաշվարկներով, երկարությունը կկազմի 470 կիլոմետր, որոնցից 60 կիլոմետրը կանցնի Իրանի տարածքով, իսկ 410–ը` Հայաստանի տարածքով։ Իրանական կողմը հայտարարել է Հայաստանին երկաթուղու հայկական մասի շինարարության համար 400 միլիոն դոլարի վարկ տրամադրելու պատրաստակամության մասին։ Փորձագիտական գնահատականներով, նախագծի իրագործման համար պահանջվում է 3.5 միլիարդ դոլար։ Երկաթուղու կառուցումը ներկայում քննարկվում է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ։ Նախագծով հետաքրքրված են Համաշխարհային բանկը և Զարգացման ասիական բանկը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։