485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Արևմտյան աղանդավորական քարոզչության հիմնական նպատակը Ռուսաստանի շուրջ իրավիճակի ապակայունացումն է. հայ փորձագետ
17:46
22 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական և ամերիկյան աղանդավորական քարոզչության հիմնական նպատակը, այդ թվում` Հայաստանում, Ռուսաստանին մոտ տարածաշրջաններում աշխարհաքաղաքական իրավիճակի ապակայունացումն է, կարծում է «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը։

«Հայաստանը դարերի ի վեր քրիստոնեական արժեքների կրող է, սակայն իր աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքի պատճառով գտնվում է գերտերությունների շահերի խաչմերուկում։ Այսօր Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև «սառը պատերազմի» ժամանակահատվածում աղանդավորական քարոզչության միջոցով Ռուսաստանին շրջապատող տարածաշրջաններում հնարավոր է դրության ապակայունացում»,– ասաց Բոշյանը «Աղանդների դերն աշխարհաքաղաքական, մշակութային և քաղաքական գործընթացներում» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Ըստ նրա, քաղաքական գործիչների և շոու–բիզնեսի աստղերի միջոցով Հայաստանում տարվում է Արևմուտքից ֆինանսավորվող և հայոց պատմության ինքնության պահպանմանն օժանդակած հոգևոր արժեքների և հավատքի քայքայմանն ուղղված աղանդների ագրեսիվ քարոզչություն։

«Այսօր երկրում մարդու իրավունքների հարցերով զբաղվող եվրոպական տարբեր կազմակերպությունների տակ քողարկված` գործում են զանազան պղծություններ, նույնասեռականություն և մանկապղծություն քարոզող, ընտանիքի ինստիտուտը փլուզող տարբեր աղանդներ»,– նշել է փորձագետը։

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն էլ իր հերթին նշեց, որ այսօր Հայաստանի բնակչության 15 տոկոսը որևէ աղանդի հետևորդ է, իսկ աղանդավորական շարժումը երկրում սկսեց թափ առնել 1988 թվականին, երբ ժողովուրդը «հոգեբանական սթրես» էր ապրում, և աղանդները` բարեգործական կազմակերպությունների քողի տակ, բուռն գործունեություն ծավալեցին Հայաստանում։

Ըստ նրա, միաժամանակ, վերջին ժամանակաշրջանում հաճախակի են դարձել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա աղանդավորների այցերը Հայաստան, և նրանք փակ հանդիպումներ են անցկացնում Երևանում ու մարզերում, ինչը կարող է զանազան գործընթացներով պայմանավորված լինել, ինչպես, օրինակ, «գունավոր հեղափոխություններն» են։

Ուկրաինայից ժամանած «Սլավոնական Գվարդիա» հասարակական կազմակերպության ղեկավար Վլադիմիր Ռոգովն էլ նշեց, որ Արևմուտքի և ԱՄՆ–ի` աղանդների ֆինանսավորման գլխավոր նպատակը ռուս ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև ժողովուրդների ինքնությունը պահպանող բոլոր մյուս ուղղափառ և քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումն է։

«Այսօր Ուկրաինայում գործում է 10 հազ 613 կրոնական աղանդ։ Ուկրաինական ներկա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչները, որոնց թվում են Յացենյուկը և Տուրչինովը, աղանդների հետևորդներ են, ինչի հաշվին էլ հասել են իշխանության շատ կարճ ժամկետում»,– ասաց Ռոգովը։ Նա ավելացրեց, որ իրավիճակի ապակայունացման համար բավարար է, որ երկրի բնակիչների 7 տոկոսը դառնա աղանդավոր, մինչդեռ փոքր Հայաստանում այդ ցուցանիշն արդեն հասել է 15 տոկոսի։

Կլոր սեղանի ընթացքում ընդունվել է Բանաձև, որը կոչ է անում Հայաստանում անհապաղ քայլեր ձեռնարկել հոգևոր արժեքների պաշտպանության համար, մասնավորապես ընդունել օրենք` հակաընտանեկան քարոզչությունն արգելելու համար և քրեական պատիժ սահմանել այն խախտելու համար, արգելել արտասահմանյան հ/կ–ների գործունեությունը, որոնք քարոզում են «գենդերային ինքնության» բազմազանություն և վերանայել կրթական դպրոցական համակարգն ընտանեկան արժեքների և ազգային մշակույթի պահպանման համար։

Փորձագետների գնահատականներով, Հայաստանում գործում է 65 պաշտոնապես գրանցված աղանդ և տարբեր անուններով գործող մոտ 250 կազմակերպություն։ Տարբեր աղանդավորական և կրոնական կազմակերպությունների հետևորդների թիվը հասնում է 350 հազարի։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։