484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում 2015 թ.-ի մարտի 16-20-ը
14:34
22 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը կանցկացվի Երևանում 2015 թ.-ի մարտի 16-20-ը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն՝ ամփոփելով նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած «Եվրանեսթ» ԽՎ-ի բյուրոյի նիստի արդյունքները:

Նա նշեց, որ ՀՀ ԱԺ-ն դեռ 2013 թ.-ին առաջարկել էր 2014 թ.-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստն անցկացնել Հայաստանում: Սակայն, նրա խոսքերով, Հայաստանի առաջարկը հետաձգվել էր մինչև 2015 թվականը, քանի որ Եվրախորհրդարանի ընտրություների անցկացում էր նախատեսվում:

«Հայաստանը կընդունի «Արևելյան գործընկերության» հինգ մասնակից-երկրների պատվիրակություններին, ինչպես նաև Եվրախորհրդարանի մոտ 60 ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը», - ասաց Զաքարյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում կանցկացվի բյուրոյի, երկու աշխատանքային խմբերի նիստն ու չորս հանձնաժողովների նիստը:

Նա նշեց, որ նիստի արդյունքում նախատեսվում է հաստատել չորս զեկույց, որոնք վերաբերում են 2014-2020 թթ.-ին համագործակցության հարցերին «Եվրոպական հարևանության» քաղաքականության և «Արևելյան գործընկերության» շրջանակում, «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների տարածքում հաղորդակցությունների հարցերին, երկրների տարածքում մշակութային երկխոսությանը, էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև նոր էներգառեսուրսներին և էներգիայի այլընտրանքային աղբյուրների հարցերին:

«Հայկական խորհրդարանի պատմության ընթացքում սա երկրորդ անգամն է, երբ մենք ընդունում ենք նման մակարդակի միջազգային լիագումար նիստ: Հաշվի առնելով այն, որ հաջորդ տարին կարևոր է Հայաստանի համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, նախատեսվում է նաև տարբեր հանձնաժողովների ակտիվ աշխատանք, որպեսզի միջազգային մակարդակով հնարավոր լինի ներկայացնել հարցը՝ ակնկալելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում գործընկերների դիրքորոշումը», - ասաց Զաքարյանը՝ պարզաբանելով, որ Հայաստանում «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստը կանցկացվի առաջին անգամ:

«Եվրանեսթը», որտեղ ներկայացված են Եվրախորհրդարանի և ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրում ներառված երկրների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) խորհրդարանների պատգամավորները, «Արևելյան գործընկերության» խորհրդարանական բաղկացուցիչ մասն է:

«Արևելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, այն հաստատվել է 2008 թ.-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, պաշտոնապես հաստատվել է 2009 թ.-ի մայիսին Պրահայում:

Ծրագրի նպատակն է ԵՄ-ի հետ մերձեցնել Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը` առանց ընդգրկման ԵՄ-ի կազմում: Ծրագիրը նախատեսում է էապես բարձրացնել քաղաքական փոխգործակցության մակարդակը, լայնորեն ինտեգրել նախկին խորհրդային հանրապետությունները ԵՄ-ի տնտեսության մեջ, ավելացնել նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալներն ու ուժեղացնել էներգետիկ անվտանգությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: