478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+36
Եղանակը Երևանում
Հայ
Իտալիայի ընդդիմության առաջատար ուժի առաջնորդ Գրիլոն պահանջում է, որպեսզի երկիրը դուրս գա եվրագոտուց
12:07
22 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իտալական ընդդիմության խոշորագույն ուժի առաջնորդ, «5 աստղ հասարակական շարժման» հիմնադիր Բեպպե Գրիլոն կրկին պահանջել է, որպեսզի Իտալիան դուրս գա եվրագոտուց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Փրկությունը եվրոյի սահմաններից դուրս է, ժամանակն արդեն լրացել է: Եկեք վերադարձնենք արժութային ինքնավարությունն ու դուրս գանք սնանկության և դեֆոլտի մղձավանջից, որպեսզի ամեն ինչ չավարտվի Հունաստանի պես: Ելքը եվրոյից դուրս գալն է, կամ մեզ դեֆոլտ է սպասվում: Ուրիշ այլընտրանք չկա», - երեքշաբթի գրել է Գրիլոն իր բլոգում, որը Եվրոպայում ամենահայտնիներից մեկն է:

Հիմնավորվելով եվրոյից Իտալիայի հրաժարվելու անհրաժեշտությունը՝ 5 աստղ շարժման առաջնորդն ընդգծել է, որ գործերի նման դրության դեպքում երկրի պետական պարտքը կշարունակի աճել, և պետությունը չի կարող ֆինանսավորել ոչ երկրի տնտեսական զարգացումը, ոչ էլ սոցիալական ծրագրերը: Հայտնի բլոգերն ու երգիծաբանը նշել է, որ 2015 թ.-ին Իտալիայի պետական պարտքի միայն տոկոսադրույքները կհասնեն 100 միլիարդ եվրոյի:

«Սեփական պարտքը ֆինանսավորելու համար պետությունը 2011 թ.-ին ծախսել է 78 միլիարդ, 2012 թ.-ին այդ թիվը աճել է՝ հասնելով 89 միլիարդի, 2013 թ.-ին այն կազմել է 95 միլիարդ: Վերջին 30 տարում Իտալիան 3100 միլիարդ է վճարել պարտքի տոկոսադրույքները մարելու համար: Դա սարսափելի է», - նշել է Գրիլոն:

Հռոմում հոկտեմբերի 12-ին կազմակերպված համազգային հանրահավաքի ժամանակ Գրիլոն հայտարարել է, որ նոյեմբերին մտադիր է ստորագրահավաք կազմակերպել եվրագոտուց Իտալիայի դուրս գալու մասին համաժողովրդական հանրաքվե անցկացնելու համար: Նման ժողովրդական օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար հարկավոր է վեց ամսում հավաքել մոտ 50 հազար ստորագրություն: Սակայն Գրիլոն կոչ է անում հավաքել մեկ միլիոն ստորագրություն «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին ալիբի չթողնելու համար»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։