478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ. Շվեդ դիվանագետ
14:23
21 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական միությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և սերտ համագործակցությամբ, երեքշաբթի ասաց Շվեդիայի ԱԳՆ` ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հատուկ դեսպանորդ Մարտին Հագսթրեմը` ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի ուսանողների առջև։

«Մենք գիտենք, որ Հայաստանը հոկտեմբերի 10–ին ԵՏՄ–ին միանալու վերաբերյալ պայմանագիր է ստորագրել։ Այդ կապակցությամբ մենք հայկական իշխանություններից ցանկանում ենք լսել, թե ինչ հեռանկարներ է տեսնում Երևանը ԵՄ–ի հետ հարաբերությունների խորացման հարցում»,– ասաց Հագսթրեմը։

Հունգարիայի ԱԳՆ հարևանության եվրոպական քաղաքականության համակարգող Գաբոր Բրոդիի խոսքով` ԵՄ–ն կողմ է Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների կայունությանն ու բարգավաճմանն անկախ` նրանց արտաքին քաղաքական ընտրությունից։

«Արևելյան գործընկերության» անդամներն արել են իրենց ընտրությունը, ես ուրախ էի, որ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել։ Բայց եղել են նաև երկրներ, որ չարեցին դա, այդ թվում` Հայաստանը։ Ես հարգում եմ երկու ընտրությունն էլ։ Ուրախ եմ, որ Հունգարիան իր ժամանակին նույնպես ընտրություն է կատարել և այժմ ԵՄ–ի անդամ է, բայց միաժամանակ պահանջում եմ բոլորից հարգել այլ ժողովուրդների ընտրությունը։

Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի կողմից ստեղծված նախագիծ է՝ նախկին ԽՍՀՄ վեց երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ ԵՄ-ի մերձեցման նպատակով: ԱԳ ծրագրի իրագործումը ենթադրում է գործընկեր երկրների հետ համագործակցություն թեմատիկ չորս հարթակներում`ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման և ԵՄ–ի քաղաքականությունների հետ մերձեցման, էներգետիկ անվտանգության և մարդկանց միջև հարաբերությունների հարցերով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։