484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնիան կքննարկի «Վրաստան» անվանումը «Ջորջիայով» փոխարինելու հարցը. Վրաստանի նախագահի խորհրդական
13:37
21 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի նախագահի` արտաքին քաղաքական կապերի խորհրդական Թենգիզ Փխալաձեն երեքշաբթի հայտարարել է, որ Ճապոնիայի խորհրդարանը 2015 թվականի գարնանը կքննարկի պաշտոնական փաստաթղթերում «Վրաստան» աշխարհագրական անվանումն անգլիական «Ջորջիա» տարբերակով փոխարինելու հարցը։

Վրացական պատվիրակությունը, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գլխավորությամբ, պաշտոնական այցով Ճապոնիայում է։ Դրա կազմում են` կառավարության, խորհրդարանի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ և գործարարներ։

«2015 թվականի գարնանային նստաշրջանում Ճապոնիայի խորհրդարանը կքննարկի այն հարցը, որ երկրի պաշտոնական անվանումը (վրացերեն` Սաքարթվելո) Ճապոնիայում դեռ մնում է «Վրաստան», փոխվի, և պաշտոնական փաստաթղթերում նշվի որպես «Ջորջիա»», Փխալաձեին է մեջբերում «Նովոստի–Գռուզիա» գործակալությունը։

Դեռևս 2009 թվականի մարտին այն ժամանակ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն Ճապոնիա կատարած իր այցի ընթացքում հայտնել էր, որ «Վրաստան» անվանումը վերցված է ռուսաց լեզվից, և խնդրել էր ճապոնական կողմին որպես երկրի անվանում օգտագործել անգլերեն տարբերակը` «Ջորջիա», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այն ժամանակ Ճապոնիան հրաժարվել էր փոխել Վրաստանի պաշտոնական անվանումը, քանի որ Տոկիոյում մտավախություն կար, որ խառնաշփոթ կառաջանա ամերիկյան Ջորջիա նահանգի հետ։ Բայց 2014 թվականին հարցը կրկին հայտնվեց օրակարգում, քանի որ Վրաստանը Ջորջիա են անվանում ՄԱԿ 193 անդամ պետություններից 173–ը։

Հոկտեմբերի սկզբին Վրաստանի արտաքին գործերի ներկայիս նախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը շարունակում է աշխատանքն այն ուղղությամբ, որ երկիրն արտերկրում էլ անվանեն «Ջորջիա»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: