482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանի ԱԳՆ–ն կոչ է անում Թուրքիային փոխել քաղաքականությունը Կիպրոսի նկատմամբ
11:16
21 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կիպրոսը ճանաչելուց Թուրքիայի հրաժարվելը և նրա որոշումը` սեյսմահետախուզություն սկսել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, անհաղթահարելի խոչընդոտ է իր եվրոպական հեռանկարների համար, երկուշաբթի հայտարարել է Հունաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ նրա` Թուրքիային հարկ է փոխել արտաքին քաղաքականությունը։
 
Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ հոկտեմբերի 20–ից կսկսի նավթի և գազի պաշարների հետախուզում այն շրջանում, որի մշակման իրավունքը տրված է իտալական ENI–ին և կորեական Kogas–ին։ Երկուշաբթի թուրքական «Բարբարոսա» գիտահետազոտական նավը ռազմանավի ուղեկցությամբ մտել է Կիպրոսի ԲՏԳ։ Հոկտեմբերի սկզբին Թուրքիայի ծրագրերի պատճառով Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ընդհատել էր կիպրոսյան կարգավորման բանակցությունները։ Թուրքիայի գործողությունները քննադատել են աշխարհի բազմաթիվ երկրներ։

«Ցավոք, Թուրքիան չլսեց միջազգային հանրության ձայնը, չլսեց ՄԱԿ–ի և Եվրախորհրդի ձայնը, չլսեց միջազգային օրինականության ձայնը»,– հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը։
Վենիզելոսը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է համարել այն փաստը, որ «Բարբարոսան» կիրպրոսյան ԲՏԳ–ում է։

«Եթե Թուրքիան չի հասկանում, որ Կիպրոսի Հանրապետություն գոյություն ունի, ապա նա իր համար անհաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում եվրոպական ճանապարհի և հեռանկարների վրա»,– հայտարարել է նախարարը։ Ըստ նրա` Թուրքիան խաթարում է Կիպրոսի երկխոսությունը և ճգնաժամի նոր օջախ է ստեղծում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: