481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը երբեք չի գնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման որևէ նախապայմանով. Շարմազանով
17:17
20 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը երբեք չի գնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման որևէ նախապայմանով, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով` հայ–թուրքական երկկողմ հարաբերությունների և արձանագրությունների հետագա ճակատագիրն են քննարկել հայկական պատվիրակության անդամներն իրենց գործընկերների հետ Ժնևում հոկտեմբերի 12-17–ն անցկացված Միջխորհրդարանական միության 131–րդ ասամբլեայի նիստում։

«Հայաստանը երբեք չի գնա հարաբերությունների կարգավորման ինչ–որ նախապայմանների հիման վրա, առավել ևս` ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել նախապայմաններով»,– ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ Թուրքիան մինչև օրս միակ երկիրն է Եվրոպայում, որն իր սահմանը փակ է պահում։

«Անհասկանալի և անընդունելի է, որ ԵՄ–ին անդամակցել ցանկացող երկիրը չի առաջնորդվում ժողովրդավարական սկզբունքներով` շրջափակման մեջ պահելով հարևան երկիրը»,– ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ այցի շրջանակներում հայ պատգամավորները շնորհակալություն են հայտնել բոլոր այն խորհրդարաններին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և հատկապես հույն խորհրդարանականներին` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար։

Շարմազանովը հայտնեց նաև, որ հայ պատգամավորները հրավիրել են իրենց գործընկերներին` մասնակցելու Երևանում 2015 թվականի ապրիլի 24–ին անցկացվելիք միջոցառումներին` Հայոց ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ։

Ըստ նրա` բազմաթիվ պատգամավորներ արդեն համաձայնություն են տվել, իսկ մյուսները կներկայացնեն այն գրավոր տեսքով 2015 թվականի մարտին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: