486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից կարող է ազդել ողջ Եվրոպայի ապագայի վրա. ԵՀ-ի նախագահ
14:08
20 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմից դուրս գալը կարող է պատմական սխալ դառնալ և ազդել ոչ միայն Բրիտանիայի, այլ նաև ողջ Եվրոպայի ապագայի վրա, կարծում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ մտադրություն կա 2017թ.-ին հանրաքվե անցկացնել ԵՄ-ում երկրի անդամակցությունը  պահպանելու վերաբերյալ: Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու հարցը լայնորեն քննարկվում է նախընտրական արշավի ընթացքում 2015թ.-ի մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ: Պահպանողականները հանդես են գալիս Եվրամիության քննադատությամբ:

«Բրիտանիան պատմական սխալ թույլ կտա, եթե որոշի դուրս գալ ԵՄ-ից: Այդ ամենի հետևանքով երկիրը կարող է չպահպանել զարգացման անգամ ներկա մակարդակը: Համոզված եմ, որ մեծ ընդհանուր ապագան Եվրոպայի բնակիչների ավելի շատ մերձեցում է ենթադրում: Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ այն երկրները, որոնք օգտագործում են եվրոպական մակարդակը ազգային շահերի պաշտպանության համար, աշխարհում մեծ կշիռ ունեն», - ասել է Բարոզուն՝ երկուշաբթի ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա համոզմունք է հայտնել, որ Եվրոպան պետք է զարգանա որպես քաղաքացիների միություն, ովքեր կիսում են խաղաղության և ժողովրդավարության հետ կապված նույն արժեքները:

«Հենց այդ պատճառով ես երբեք դեմ չեմ եղել եվրոյի հարցում Բրիտանիայի ընտրությանը (ազգային արժույթի՝ ֆունտ ստեռլինգի պահպանմանը): Ես երբեք չեմ պնդել, որպեսզի դուք միանաք շենգենյան գոտուն և բացեք ձեր սահմանները», - ավելացրել է Բարոզուն:-0- Ա.Թ.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: