478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհաքաղաքական կողմնորոշումների դիմակայությունը Հայաստանում կհանգեցնի ինքնիշխանության կորստի. փորձագետ
17:09
17 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհաքաղաքական` ռուսամետ և արևմտամետ կողմնորոշումների դիմակայությունը Հայաստանում մայդանի կամ մեկ ուրիշ օրինակով, կհանգեցնի ինքնիշխանության կորստի, ուրբաթ ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը «Կիևյան մայդանի մարտահրավերները` որպես տարածաշրջանի անկայունության կարևորագույն գործոն» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

«Մեր հասարակությունը մեծամասամբ ռուսամետ է։ Բայց ունենք բավականին ներկայացուցչական արևմտամետ փոքրամասնություն, որը շատ լավ կազմակերպված և ներկայացված է ինչպես իշխանությունում, այնպես էլ ցանկացած այլ վերնախավերում»,– ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա` պետք է բոլորին, հատկապես երիտասարդությանը, զգուշորեն պարզաբանել, որ եթե հայկական հասարակությունում ռուսամետ կամ արևմտամետ կողմնորոշումների հողի վրա, այժմ տարբեր հարթակներում տարվող բանավեճերի, երկխոսությունների և վեճերի փոխարեն, մայդանի օրինակով դիմակայություն սկսվի, ապա Հայաստանի ինքնիշխանությանը վերջ կգա։

«ԵՏՄ–ին միանալու վերաբերյալ ընդդիմության առաջնորդների վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ այս հարցում իշխող վերնախավի հետ տարաձայնություններ չկան։ Ինձ ուրախացնում է այն, որ այսօր մենք չենք բախվել կողմնորոշումների միջև դիմակայության և առճակատման հետ»,– նշեց Սաֆարյանը։

Ըստ նրա, միանգամայն հստակ և պարզ պետք է գիտակցվի, որ Հայաստանն այդ դեպքում կկորցնի իր պետականությունը, այն, ինչն այդքան մեծ դժվարությամբ նրան հաջողվեց պահպանել վերջին 24 տարիներին։

«Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են գնալու տարբեր փորձարկումների, պատրաստ են հասարակությունների կառուցման նոր բաղադրատոմսեր փորձել, պետք է հասկանան, որ կողմնորոշումների միջև հակամարտությունը կհանգեցնի պետության կորստի»,– ընդգծեց Սաֆարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: