478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Արևմուտքն առաջարկում է երկրներին ինքնասպանություն կատարել իրենց խնդիրները լուծելու համար. հայ փորձագետ
14:20
17 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արևմուտքն առաջարկում է երկրներին ինքնասպանություն կատարել իրենց խնդիրները լուծելու համար, իսկ, այսպես կոչված, «գունավոր» հեղափոխությունները հանգեցնում են ոչ թե դրական փոփոխությունների, այլ պետականության կամ տարածքի կորստի, ուրբաթ հայտնեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ Արման Բոշյանը ««Կիևյան մայդանի» մարտահրավերները` տարածաշրջանի ապակայունացման կարևորագույն գործոն» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

«Այսպես կոչված, «մայդանը», անշուշտ ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, սակայն հետխորհրդային ամբողջ տարածքը 1991 թվականից հետո հայտնվել է արևմտյան մետրոպոլիտի ազդեցության ներքո, այսինքն` ԱՄՆ–ն հետխորհրդային տարածքում ոչ կոնստրուկտիվ իշխանություն են ձևավորել` արևմտյան մշակույթ և արժեքներ ինտեգրելով Հայաստանում և այլ երկրներում, սահմանել են իրենց ֆինանսական համակարգի, դոլարի իշխանությունը»,– ասաց Բոշյանը։ Ըստ նրա, ԶԼՄ–ները նույնպես, այսպես թե այնպես, գրեթե ամբողջովին կառավարվում են Արևմուտքով։

«Փաստորեն մեր երկրներն անվանել ինքնիշխան, իմ կարծիքով, սխալ է։ Հնարավոր չէ ինքնիշխան անվանել մի երկիր, որի ֆինանսական համակարգը ենթարկվում է մեկ այլ պետության ֆինանսական համակարգի։ Մենք կարող ենք այն անվանել ինքնիշխանության ձգտող երկիր»,– ասաց փորձագետը։

Նա ավելացրեց, որ, ընդհանուր առմամբ, այժմ պատերազմ է ընթանում երկու համակարգերի միջև` մեկը հիմնված է քրիստոնեական արժեհամակարգի, մյուսը` փողի երկրպագելու վրա։

Վերջին տարիների գործընթացները հետխորհրդային տարածքում, փորձագետի կարծիքով, ուղղված են արևմտյան մետրոպոլիտի, այսինքն, ԱՄՆ–ի ենթակայությունից դուրս գալուն։ «Դա բնական գործընթաց է, քանի որ մենք չենք կարողանա լուծել մեր խնդիրները, եթե ինքնիշխան պետություն չկառուցենք»,– ասաց Բոշյանը։

Նա նշեց, որ հետխորհրդային երկրներում գոյություն ունի սոցիալական արդար դժգոհություն, արժեհամակարգերի, մշակույթի, լեզվի արժեզրկման դժգոհություն, դժգոհություն այն գաղափարների արժեզրկումից, որոնցով մարդիկ մեծացել և դիտարկել են դրանք որպես գերագույն արդար արժեքներ։

«Բայց ինչ են մեզ առաջարկում գերտերությունները։ Սկսած գորբաչովյան ժամանակներից` մեզ առաջարկում են նույն բանաձևը` «եթե խնդիր ունեք, ինքնասպան եղեք»։ Մեզ լուծումներ չեն առաջարկում։ Մանիպուլյատիվ տեխնոլոգիաների միջոցով սոցիալական արդար դժգոհությունն ուղղվում է իրական խնդիրների լուծմանը, օրինակ, ինքնիշխան երկրի Սահմանադրության ընդունմանը, արդյունաբերության, կրթության, գիտության, տնտեսության վերականգնմանը»,– կարծում է փորձագետը։

Ըստ նրա, բարձր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրակետի հասած մանիպուլյացիաներ կիրառելով` սոցիալական դժգոհություններն ուղղվում են երկրների ինքնասպանության կատարմանը։ «Եվս մեկ անգամ ասեմ` մեզ առաջարկում են մի բանաձև. «խնդիր չեք ունենա, եթե գոյություն չունենաք», այլ բանաձև չկա»,– ընդգծեց փորձագետը։

Նա ընդգծեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ գունավոր հեղափոխությունները դրական ինչ–որ բանի հանգեցնեն։ «Բոլոր երկրները կորցրել են կամ պետականությունը, կամ տարածքներ։ Լավ օրինակ է Վրաստանը, իսկ Ուկրաինայի օրինակն ավելի վառ է։ Մինչ այդ էլ` Լիբիա, Սիրիա»,– ասաց Բոշյանը։

Ըստ նրա, սոցիալական դժգոհությունը ուղղորդվում է ոչ թե ժողովուրդը, այլ ամերիկյան դեսպանությունը կամ այլ երկրների դեսպանություններ։ «Երբ մարդկանց դժգոհությունը սկսում է ուղղորդվել այլ երկրների դեսպանություններով, ապա պետությունում ստեղծվում է մի համակարգ, որն ապահովում է ուղիղ արտաքին կառավարում։ Մասնավորապես, Ուկրաինայում այժմ ԱՄՆ–ի ուղիղ արտաքին կառավարումն է։ Դա երևում է իրավական դաշտում` դատելով բացառապես պայմանագրերից, և, փաստորեն, այն ենթարկվում է այլ երկրի իշխանություններին»,– ասաց փորձագետը։

Նա կարծում է, որ այսքան ինտենսիվ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներն օգտագործվում են առաջին անգամ, իսկ քաղաքական տեխնոլոգիաները փորձեր են կատարում հասարակությունների վրա, որ ենթարկեն այս կամ այն տեխնոլոգիային, ընթանում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման գործընթաց։

«Երբ երկիրը փորձում է վերականգնել իր ինքնիշխանությունը, իսկ ինքնիշխանությունը երևույթ է, ոչ թե հռչակագիր, երբ փորձում է վերականգնել բանակը, տնտեսությունը, արդյունաբերություն, գիտությունը և ձգտում է դուրս գալ գաղութային համակարգից, նրա նկատմամբ միանգամից սկսում են կիրառել մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ, փորձում են սոցիալական դժգոհությունն օգտագործել ոչ թե իշխանափոխության, այլ ժողովրդին կործանելու համար»,– ասաց Բոշյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: