485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Եվրահանձնաժողովի պատգամավորը հայտարարել է, որ անհրաժեշտ է Արցախի հետ բարեկամության խումբ ստեղծել
17:03
16 Հոկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարել Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Էնգելը հայտնել է այդ մասին Եվրախորհրդարանի շենքում ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման և ընդունելության ընթացքում, որին մասնակցել են` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Յաննակիս Օմիրուն, Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ, ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» և Բրյուսելում տեղակայված միջազգային այլ կառույցների պատասխանատուներ։

ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է ԼՂՀ հռչակումից ի վեր հանրապետության ունեցած ձեռքբերումներն ու ներկայիս խնդիրները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը և եվրոպական կառույցների հետ համագործակցելու հնարավորությունները։

Ողջույնի խոսքով միջոցառմանը հանդես են եկել նաեւ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Բենիլյուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Բեռնար Կուլին։

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը Բելգիա կատարած այցի շրջանակում հանդիպել է պատգամավոր Դիրկ Վան դեր Մայլենի հետ։

Քննարկվել են խորհրդարանական համագործակցությանը առնչվող եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Հաջորդ հանդիպումը կայացել է Բրյուսելում գործող փորձագիտական եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին եւ այդ համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին։

Աշոտ Ղուլյանը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին։
Այնուհետև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը Բրյուսելում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Մարիամ Մագթաղինացի հայկական եկեղեցի, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Օրվա երկրորդ կեսին Աշոտ Ղուլյանը Եվրախորհրդարանում հանդիպել է Եվրոպայի Ազատ Դաշինք կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին և նույն կուսակցության քաղաքական հարցերով խորհրդատու Եվա Բիդանիայի հետ։

Զրուցակիցները քննարկել են Արցախի քաղաքական համակարգի հետ Եվրոպայի Ազատ դաշինքի համագործակցության հնարավոր տարբերակներն ու հեռանկարները։
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։