478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Ասորիները պահանջում են ճանաչել Օսմանյան կայսրությունում ասորի ժողովրդի ցեղասպանությունը
16:30
16 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ասորական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր հայրենակիցներն Օսմանյան կայսրությունում ասորի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչում են պահանջում։

«Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և ամերիկյան որոշ նահանգներում խորհրդարանները կդիտարկեն ասորիների ցեղասպանության ճանաչման հարցը։ Գերմանիայում այդ հարցը բուռն քննարկվում է, բայց խորհրդարանն առայժմ չի ճանաչել ասորիների ցեղասպանությունը»,– ասաց Գասպարյանը։

«2010 թվականին շվեդական խորհրդարանը ճանաչել է ասորիների, հայերի և հույների ցեղասպանությունը։ Միաժամանակ, ցեղասպանության ճանաչման նախաձեռնողները Շվեդիայի ասորիներն էին։ Ինչու՞ հայերը հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելիս անտեսում են ասորական ցեղասպանությունը, իսկ ասորիները չեն մոռանում հայերի մասին։ Այդ հարցի պատասխանը ես դեռ չեմ ստացել»,– ավելացրեց Ֆեդերացիայի ղեկավարը։

Նա հայտնեց, որ երկու տարի առաջ Հայաստանում ներկայացվել է ասորիների ցեղասպանության մասին օրինագիծ, բայց այդ փաստաթուղթը «կորել է»։ «Այդ հարցն այժմ սառեցված վիճակում է։ Աշխարհի քաղաքական դրությունը սրվել է, Հայաստանը Մաքսային միության և եվրաինտեգրման միջև ընտրության առջև էր, և ասորիների ցեղասպանության հարցը մղվեց երկրորդ պլան»,– նշեց Գասպարյանը։

Ըստ նրա, Հայաստանում ասորական համայնքին այդ հարցում սատարում է Դաշնակցություն կուսակցությունը։ «Մենք զրուցել ենք դաշնակցականների հետ։ Մասնավորապես, հայկական խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Հովհաննիսյանը (այժմ` Գերմանիայում Հայաստանի դեսպան) բարձրացրել է այն հարցը, որ այն երկրներում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բանաձևերում ընդգրկվեն դրույթներ ասորիների և հույների ցեղասպանության մասին»,– նշեց Գասպարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Շվեդիայի ասորական խոշոր համայնքն այլ եվրոպական, մասնավորապես, սկանդինավյան երկրներում ասորիների ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ` Ֆեդերացիայի ղեկավարը նշեց, որ ամբողջ աշխարհում կան կազմակերպություններ, որոնք առաջին տարին չէ, որ ակտիվ պայքարում են ասորի, հայ և հույն ժողովուրդների ցեղասպանության ճանաչման համար։

Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի կրթության նախարարությունն օգնում է ասորիներին` օժանդակելով նրանց կրթության ոլորտում, պատրաստելով ասորերենի ուսուցիչների և այլն։ «Հայաստանի ասորական համայնքի բոլոր սոցիալական հարցերը լուծելի են»,– նշեց Ֆեդերացիայի ղեկավարը։

Ասորի ժողովրդի ցեղասպանությունն իրականացրել է Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Տարբեր տվյալներով, ոչնչացվել է մոտ 800 հազար ասորի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: