484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ազատվել է պաշտոնից
12:43
16 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքերով` Գևորգյանն ազատվելու մասին դիմում է ներկայացրել` կապված մասնավոր հատվածում աշխատանքի տեղափոխվելու հետ, սակայն նա մտադիր է շարունակել համագործակցել կառավարության հետ։

«Շնորհակալ եմ բազմամյա համագործակցության համար և արդյունավետ աշխատանք եմ մաղթում նոր տեղում», - ասաց Աբրահամյանը։

Գևորգյանն իր հերթին նշեց, որ չափազանց զգացված է իր որոշման նկատմամբ ցուցաբերած ըմբռնումից։

Նա շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին բազմամյա համատեղ աշխատանքի համար` երախտագիտություն հայտնելով միջազգային կազմակերպություններին և Նախագահին` վստահության համար։

«Ես հեռանում են իսկապես բավարարվածության խորը զգացումով և համոզված եմ, որ իմ գիտելիքները և հմտությունները կշարունակեն ծառայել հանրային գործին», - ասաց Գևորգյանը։

Արմեն Գեւորգյանը ծնվել է 1973թ. Երևանում: 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։1993-1996թ.թ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն։1995թ.1996թ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։

1997-1998թ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։1998թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ Նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։2000-2006թ.թ.եղել է ՀՀ Նախագահի առաջին օգնականը։2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։2007թ. հունիսից մինչեւ 2008թ. ապրիլ ամիսը զբաղեցել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

ՀՀ Նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ՀՀ Նախագահի 2008 թ. մայիսի 6-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:

ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 16-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ՀՀ փոխվարչապետի պաշտոնում: Նույն պաշտոններում վերանշանակվել է նաև ՀՀ Նախագահի 2013թ. մայիսի 8-ի համապատասխան հրամանագրերով:

ՀՀ Նախագահի 2014թ. ապրիլի 26-ի և ապրիլի 27-ի հրամանագրերով վերանշանակվել է համապատասխանաբար ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոններում:
Պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հուշամեդալներով:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։Անկուսակցական է։Ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։