478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հրապարակվել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
17:19
15 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողովի մշակած Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հրապարակվել է Արդարադատության նախարարության կայքում։

Տեղադրված են նաև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը՝ անգլերենով, ինչպես նաև եզրակացության ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հայերենով:

Հայեցակարգում անդրադարձ է կատարվում, քաղաքական ուժերի կարծիքով, կառավարման խորհրդարանական ձևին հնարավոր անցնելու վերաբերող առանցքային հարցին։ Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ առաջարկվող հայեցակարգային մոտեցումների շրջանակում հնարավոր փոփոխությունները գործող համակարգի պայմաններում լիարժեք չեն երաշխավորում գործադիր իշխանության ամբողջականության համակարգային ամբողջականություն։ Հայեցակարգի հեղինակները կարծում են, որ կառավարման կիսանախագահական կարգի պայմաններում հանրապետության նախագահն օժտված է անհավասարակշիռ լիազորություններով առանց համաչափ քաղաքական պատասխանատվության։ Բացի այդ, հայեցակարգում նշվում է, որ գործող համակարգը չի երաշխավորում քաղաքական միաիշխանության հաղթահարում, պետական իշխանության գերանձնականացում` համատեղված սուբյեկտիվիզմի բազմաթիվ դրսևորումներով, ինչն իր հերթին խոչընդոտում է իշխանությունների իրական բաժանում և ձևավորում է սոցիալական չհիմնավորված ակնկալիքներ։
  
«Այն մոտեցումները, որոնք առաջարկվում են կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում Նախագահի՝ խորհրդարանական մեծամասնություն չունենալու դեպքում հնարավոր հակամարտությունների հաղթահարման և անհրաժեշտ կայունության ապահովման վերաբերյալ, խնդրի լիարժեք լուծում չեն
երաշխավորում»,– ասվում է փաստաթղթում։

Հայեցակարգի հեղինակները կարծում են, որ երկրի քաղաքական ուժերի միջև անհրաժեշտ քաղաքական փոխհամաձայնության պարագայում նշված խնդիրների համարժեք լուծումներ կարող են գտնվել կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման պայմաններում, ինչն առավելապես քաղաքական ընտրության խնդիր է։ 

«Նման ընտրության դեպքում սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը կլինի առավել հստակ և որեւէ աղերս չի ունենա խորհրդային մտայնությամբ պայմանավորված` «գերագույն» մարմին ձեւավորելու հետ: Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը, դատարանները հաշվետու կլինեն միայն օրենքի առջեւ և անկախաբար կիրականացնեն արդարադատություն»,– ասվում է փաստաթղթում։

Հայեցակարգում նշվում է նաև, որ Խորհրդարանական կառավարման ձևին անցման դեպքում հատկապես արդիական են կառավարության կայունության, խորհրդարանի վերահսկողական լիազորությունների, խորհրդարանական փոքրամասնությունների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի գործառույթների և ընտրության կարգի հիմնախնդիրները:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությամբ, հայեցակարգի նախագիծը սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնկրետ առաջարկությունների մշակման լավ և արժեքավոր հիմք է, որը թույլ է տալիս ամրապնդել ժողովրդական արժեքները և անհրաժեշտ պայմաններ ստեղծել օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքները հարգելու համար։ «Հայեցակարգը հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ և մանրամասն վերլուծության վրա»,– նշվում է եզրակացության տեքստում։

Պետության ղեկավար Սերժ Սարգսյանի` 2013 թվականի սեպտեմբերի 4–ի որոշմամբ, ստեղծվել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների պրոֆեսիոնալ հանձնաժողով։ Դրա ներկայացրած հայեցակարգը պետք է հաստատվի նախագահի կողմից։ Դրանից հետո իննամսյա ժամկետում պետության ղեկավարին պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների նախագիծը։

Վենետիկյան հանձնաժողովը (Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողով) Եվրոպայի Խորհրդին առընթեր սահմանադրական իրավունքի խորհրդատվական մարմին է, որը զբաղվում է խորհրդի երկրների օրենքների և օրինագծերի վերլուծությամբ։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։