483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների սահմանապահ ծառայությունները արտաքին սահմանների իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ծառայություն են ստեղծել
14:12
15 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՊՀ մի շարք անդամ երկրների սահմանապահ ծառայություններ Համագործակցության արտաքին սահմանների իրավիճակի մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման համակարգ են ստեղծել,  չորեքշաբթի հայտնել է ԱՊՀ սահմանապահ զորքերի Հրամանատարական խորհրդի համակարգող ծառայության նախագահ գեներալ գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։

«Այսօր այդ համակարգը գործում է, այն թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմով գնահատել արտաքին սահմանների իրավիճակը»,– ասել է Մանիլովը լրագրողներին։ Ըստ նրա, դա ԱՊՀ անդամ երկրների սահմանապահ ծառայությունների միջև «համագործակցության առավել արդյունավետ ձևն» է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գեներալ գնդապետի խոսքով, այդ համակարգում են արդեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի սահմանապահ ծառայությունները, քննարկվում է Ուզբեկստանի մասնակցության հարցը։

Մանիլովը հայտնել է նաև, որ այդ համակարգի շրջանակում համագործակցություն կտարվի ՇՀԿ–ի հետ։

ԱՊՀ –ն (Անկախ պետությունների համագործակցություն) միջազգային կազմակերպություն, որը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ երկրներից Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի կողմից: Այնուհետև ԱՊՀ կազմում են ընդգրկվել նաև այլ նախկին ԽՍՀՄ երկրներ, այդ թվում` նաև Հայաստանը։ ԱՊՀ-ն համարվում է ոչ պետական միջազգային կառույց, միջազգային պայմանագրի հիման վրա։ Այժմ ԱՊՀ անդամ երկիր են հանդիսանում Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը։ Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից ԱՊՀ կազմում ընդգրկված չեն Լատվիան, Լիտվան և Էստոնիան։

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։