483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցեր կքննարկի «Ռոսատոմի» ղեկավարի հետ
15:35
14 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ կքննարկի ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցեր, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա ատոմային էներգետիկայի խնդիրների համաշխարհային խոշորագույն World Nuclear Exhibition ցուցահանդեսի շրջանակում։ Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 14-16–ը Փարիզում։

«Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ կքննարկվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման  հարցում համագործակցության հնարավորությունները: Կշարունակվեն նաև բանակցությունները  նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի շուրջ»,– ասվում է հաղորդման մեջ։

Նախատեսվում է, որ  Ատոմային էներգետիկայի համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցեն միջուկային էներգետիկայի ոլորտի  շուրջ 500 ընկերություններ ու փորձագետներ: Կներկայացվեն ատոմային էներգետիկայի բնագավառին առնչվող համաշխարհային նորարարություններ, որոնք վերաբերում են ոլորտի նորագույն սարքավորումներին և տեխնոլոգիաներին, նոր ատոմային էլեկտրակայանների կառուցմանը, ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործմանը, դրանց հսկողությանը, սերտիֆիկացմանը, աշխատած վառելիքի փոխադրմանը, պահեստավորմանը, կադրերի վերապատրաստմանն ու այլ հարցերի:

Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտնել էր, որ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները կսկսվեն 2017 թվականի գարնանը։ Նա նշեց, որ հայկական կողմն արդեն սկզբունքային պայմանավորվածություն ունի Ռուսաստանի հետ այդ նպատակներով 300 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ։

Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտի 27–ի նիստում որոշում է ընդունել Հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2026 թվականը երկարացնելու մասին նոր էներգաբլոկի կառուցման ձգձգման պատճառով։

2012 թվականի փետրվարին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, որ էներգաբլոկը ծրագրվում է կառուցել 2019-2020 թվականներին։

Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը: Կանգնեցվել է 1989 թվականի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո։ Երկրորդ անգամ գործարկվել է 1995 թվականին  հանրապետության էներգետիկ սուր ճգնաժամի կապակցությամբ։ Ներկայում գործում է 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը։

Հայաստանում ծրագրվում է կառուցել 1000 ՄՎտ հզորության նոր էներգաբլոկ։  Գոսատոմնադզորի տվյալներով, Հայկական ԱԷԿ–ի նոր բլոկի կառուցումը Հայաստանում կկազմի մոտ 5 մլրդ դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։