487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Եվրոպայի միջև գործակցությունը շարունակվելու է. փորձագետ
14:51
13 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Եվրոպայի միջև գործակցությունը կշարունակվի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումից հետո, կարծում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։

«Հարցազրույցներից մեկում ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն ասել էր, որ ԵՏՄ–ն ստեղծվել է, որ ներդաշնակի Եվրոպայի հետ»,– ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով` Միության անդամների տնտեսությունները շատ ուժեղ կապված են Եվրոպայի հետ, և այդ գործընթացը կշարունակվի, մեկ այլ հարց է, որ այս պահին այն շատ սրված է Ուկրաինայի պատճառով։

«Բայց դա չի կարող հավերժ շարունակվել, եթե իրավիճակը վատանա, այդ ժամանակ վատ կլինի նաև հայկական տնտեսության և քաղաքականության համար, բայց այդ հավանականությունն այդքան էլ մեծ չէ։ Իսկ եթե հարաբերությունները բարելավվեն, ապա Հայաստանն էլ տեղ կունենա այդտեղ, կշարունակի հարաբերությունները ԵՄ–ի հետ»,– նշեց փորձագետը։

Նա նշեց նաև, որ գոյություն ունեն ԵՏՄ–ի շուրջ իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակներ։

«Սա ղրղզական էպոպեա է, որը, դատելով ամենից, շուտով կսկսվի, դա Ռուսաստանի և Եվրոպայի փոխհարաբերությունների հարցն է, Ուկրաինայի իրավիճակը, ԵՏՄ–ի ներսում տարբեր անդամների միջև գոյություն ունեցող հակասությունները։ Այդ ամենը կազդի Միության զարգացման վրա, բայց դա նորմալ քաղաքական գործընթաց է, նորմալ փոխգործակցություն»,– ասաց Իսկանդարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։