484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընդդիմությունը որևէ օրակարգ չունի
13:42
13 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոչ իշխանական երեք քաղաքական ուժերի` ՀԱԿ–ի, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որն անցել է հոկտեմբերի 10–ին Երևանում, ցույց տվեց, որ Հայաստանի ընդդիմությունը ոչ թե ընդհանուր օրակարգ չունի, այլ ընդհանրապես օրակարգ չունի, երկուշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Նախևառաջ, հանրահավաքին գրեթե ոչինչ չի ասվել ԵՏՄ–ին միանալու մասին։ «Սերժ, հեռացիր» կարգախոսը նոր չէ, եթե Սերժին փոխենք Ռոբերտով կամ Լևոնով, բայց այդ օրակարգը գոյություն ունի արդեն ավելի քան 20 տարի։ Հասկանալի է, որ ոչ ոք չի հեռանա, հրաժարական չի տա, դա ոչ ոք որպես սպառնալիք չի ընկալում, դա միայն ամբիոն բարձրանալու ձև է»,– ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա, հասկանալի է, որ այդ երեք ուժերը չեն կարող միավորվել ոչ միայն գաղափարապես, այլ նաև տեխնիկապես։

«Այն, ինչ մարդիկ խոսում էին ամբիոններից, տարբեր կերպ էր հնչում։ Կոնկրետ որևէ բան չկար, ոչինչ չասվեց, այլ միայն այն, որ պետք է սպասել, և եթե նախագահն իր վերնախավով չհեռանա, ապա «այդ ժամանակ մենք ձեզ կասենք»»,– նշեց Իսկանդարյանը։

Փորձագետի խոսքով` դա կանխատեսելի էր, քանի որ ամեն ինչ ելնում է նախկին իրողությունից։

«Նշեմ, որ այդ ալիքի վրա առաջնորդելու ակնհայտ հայտը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանը։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հրապարակում կանգնած մարդկանց ճնշող մասին ներգրավել էր «Բարգավաճ Հայաստանը»»,– ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա, էական ոչինչ տեղի չունեցավ, պարզապես անցկացվեց աշնանը նախատեսված հանրահավաքը։ «Իրականում ոչ մի «եռյակ» էլ գոյություն չունի, դա ակնհայտ էր և հանրահավաքում, և դրանից առաջ»,– նշեց Իսկանդարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։