486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՐԾԻՔ. Հայաստանի ընտրությունը` հօգուտ ԵՏՄ–ի, ռացիոնալ որոշում է. փորձագետ
17:45
09 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ընտրությունը` Եվրասիական տնտեսական միությանը միանալու օգտին, ռացիոնալ որոշում է։ Այս կարծիքը հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական միության մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։ Հոկտեմբերի 2–ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ–ի` ԵՏՄ–ին միանալու պայմանագրի ստորագրմանը, ինչը ծրագրվում է իրականացնել հոկտեմբերի 10–ին Մինսկում։

Մարկարովը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններն ընդգրկում են զանազան ոլորտներում` քաղաքականության, տնտեսության, մարդասիրական համագործակցության և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությամբ շահագրգռված տարբեր դերակատարների հետ բազմավեկտոր համագործակցություն։ «Հաշվի առնելով տվյալ տրամաբանությունն ու գերակայությունները, ինչպես տնտեսական համագործակցության ոլորտում և ուղղություններում, այնպես էլ քաղաքական անվտանգ ավելի լայն շրջանակում` Հայաստանի ընտրությունը հօգուտ ԵՏՄ–ի ռացիոնալ է»,– ասաց նա։

Փորձագետը կարծում է, որ, չնայած Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերության բավականին լայն շրջանակին, ինչպես նաև ազատ առևտրի մասին գործող պայմանագրի առկայությանը, ԵՏՄ–ին Հայաստանի մասնակցությունն ընդունակ է լրացուցիչ ազդակ հաղորդել ավելի լայնածավալ համագործակցության զարգացմանը և ավելի տարողունակ շուկայով տնտեսությունների ավելի լայն ինտեգրմանը։

«Սակայն տվյալ հնարավորություններից անհրաժեշտ է օգտվել, քանի որ նախագիծը գործող կլինի միայն այնքանով, որքանով դրան կնպաստեն հենց գործընթացի մասնակիցները»,– ասաց Մարկարովը։

Նա նշեց, որ ԵՏՄ–ի մասնակցությունը, հաշվի առնելով ինտեգրման սիներգետիկ ազդեցությունը, որն առաջանում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումը ենթադրող ընդհանուր շուկայի ստեղծման ժամանակ, կարող է դրականորեն ազդել մակրոտնտեսական ցուցանիշների վրա, ինչը պակաս կարևոր չէ պայմանագրի յուրաքանչյուր մասնակից երկրի տնտեսության համար։

«Նախագիծը պարունակում է կամ առնվազն ենթադրում է դրական ազդեցություն տնտեսության վրա և, որպես հետևանք, սոցիալ–տնտեսական ոլորտի վրա և դրական ազդեցություն քաղաքացիների բարեկեցության վրա, ինչը նաև ավելի խորը հիմք է ստեղծում ներքաղաքական կայունության համար»,– ասաց քաղաքագետը։

Ըստ նրա, ԵՏՄ–ի գործունեության մասնակցությունը ենթադրում է և, հավանաբար, հաստատում կգտնի նաև քաղաքական համագործակցության խորացման մեջ, քանի որ «տնտեսության ոլորտում փոխադարձ շահի առկայությունն ընդունակ է հանդես գալ որպես լրացուցիչ ամրապնդող գործոն համակարգված արտաքին քաղաքականության իրականացման մեջ»։

«Միաժամանակ, նմանատիպ համագործակցության խորացումը բոլորովին միակողմանի չէ` գործոններից մեկի օգտին, այլ հիմնվում է փոխադարձ շահի գիտակցման և ըմբռնման, բոլորի շահերն արտացոլող արդյունքներին հասնելու շահագրգռվածության վրա, ինչի հաստատություն կարող է ծառայել ստեղծվող ինտեգրացիոն միավորման բոլոր մասնակիցների կոնսենսուսի առկայության վրա հիմնված որոշումների ընդունման սկզբունքը»,– ավելացրեց Մարկարովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: