478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Թեհրանը քննադատել է արևմտյան երկրներին սիրիական Քոբանի քաղաքի իրավիճակին չմիջամտելու համար. ԶԼՄ
19:23
07 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի իշխանությունը քննադատել է արևմտյան երկրներին սիրիական Քոբանի քաղաքի իրավիճակին չմիջամտելու համար, հայտնում է IRNA գործակալությունը` հղում անելով Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիզե Աֆհամին։ Քոբանիում պայքար է ծավալվել տեղի քուրդ աշխարհազորայինների ու «իսլամական պետություն» արմատական խմբավորման ապստամբների միջև։

«Սիրիայի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի համար աջակցության կարիք ունի»,–հայտարարել է Աֆհամը։ Նա զգուշացրել է նաև, որ ոչինչ չձեռնարկելու դեպքում Քոբանիում կարող է մարդասիրական աղետ տեղի ունենալ, նա ընդգծել է, որ Թեհրանն իր հերթին արդեն մի շարք միջոցներ է ձեռնարկել, որոնք ուղղված են քաղաքի բնակիչների առաջնային կարիքների բավարարմանը։

ԻՊ խմբավորման իսլամիստները գրոհում են սիրիական Քոբանի քաղաքը, որը քրդական ինքնավար ադմինիստրացիայի խոշոր կենտրոններից մեկն է։ Ծայրահեղականների վերահսկողության տակ են մնում մոտ 60 քրդական գյուղեր։ Ավելի քան 140 խաղաղ քաղաքացիներ Քոբանիից փախել են հարևան Թուրքիա։ Թուրքիայից ժամանել է մոտ 1.5 հազար քուրդ կամավոր։ Երկուշաբթի Թուրքիայի մի շարք քաղաքներում անցել են քուրդ բնակչության բողոքի ակցիաներ սիրիական հակամարտությանը Թուրքիայի չմիջամտելու քաղաքականության դեմ։

ԻՊ ահաբեկչական խմբավորումը այս տարվա ամռանը «խալիֆայություն» է հռչակել Սիրիայի և Իրաքի զավթած տարածքներում։ ԱՄՆ–ն մի շարք դաշնակից երկրների, այդ թվում` արաբական երկրների աջակցությամբ սեպտեմբերի 23–ին ավիահարվածներ է սկսել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, իսկ օգոստոսից նմանատիպ օպերացիա է իրականացվել Իրաքում։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: