480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ի հետ Վրաստանի համաձայնագրի ստորագրումը չի խանգարի Հայաստանի հետ հարաբերություններին. Սահակյան
15:03
07 Հոկտեմբերի 2014
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրումը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մտադրությունը չի խանգարի երկու երկրների առևտրային հարաբերություններին, հայտարարեց Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Գալուստ Սահակյանը երեքշաբթի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո։

«Հայաստանն ընտրել է Եվրասիական միությանն անդամակցությունը, իսկ Վրաստանը ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, այդ թվում` ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին, սակայն դա չի խանգարի երկու երկրների միջև առևտրային հարաբերություններին»,– Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը մեջբերում է Սահակյանի հայտարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սահակյանը մեկնել է Վրաստան հոկտեմբերի 6–ին և արդեն մի քանի հանդիպումներ է ունեցել, այդ թվում խորհրդարանի նախագահի, վարչապետի և այլոց հետ։ Նախօրեին վրացական խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպումից հետո նշվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ավելի մեծ թվով տրանսպորտային հանգույցներ պետք է լինեն։

Հայաստանը գրեթե ավարտել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու ընթացակարգերը։ Միության կազմում են` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Այդ հարցով վերջնական որոշումը կընդունվի հոկտեմբերի 10–ին Մինսկում։

Վրաստանն այս տարվա հունիսի 27–ին Եվրամիության հետ ասոցացման, այդ թվում` ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագիր է ստորագրել, որի մեծ մասն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1–ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: