485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ-ն հոկտեմբերի 10-ին կքննարկի մասնաբաժնային վճարների բաշխումը՝ հաշվի առնելով Հայաստանի միացումը
19:09
03 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՏՄ-ն հոկտեմբերի 10-ին Մինսկում կքննարկի մասնակից-երկրների մասնաբաժնային վճարների բաշխման հարցը՝ հաշվի առնելով Հայաստանի՝ միությանը հնարավոր միացումը, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբաթ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել էր, որ ստորագրել է ԵՏՄ-ի պայմանագրի վավերացման մասին օրենքը: Ուրբաթ մինչ այդ  ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-ի համար պատրաստվել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, որը ստորագրման դեպքում ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

Փաստաթուղթը, որն ամրագրում էր Մաքսային միությունից և Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրման հաջորդ փուլ անցնելու մասին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից մայիսին: Այսպիսով՝ ավարտվում է ԱՊՀ-ի տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն կդառնա:

Լիխաչյովը նշել է, որ հիմա մասնաբաժնային վճարների բանաձևը համապատասխանում է արտասահմանյան տուրքերի բաշխման բանաձևին: «Մոտ 88 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունն է, 4,7 տոկոսը Բելառուսի մասնաբաժինն է, 7,3 տոկոսը՝ Ղազախստանինը: Նույն մասնաբաժիններով երկրները հիմա վճարում են միության պահպանման համար նախատեսված վճարները: Եվրասիական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին դեռ հանդես կգա 20105 թ.-ի ընթացքում այս սանդղակը պահպանելու առաջարկով», - ասել է Լիխաչյովը: Նա ավելացրել է, որ մինչև 2015 թ.-ի հուլիսի 1-ը, հաշվի առնելով Հայաստանի միացումը, պետք է որոշում ընդունվի 2016 թ.-ից այդ անդամավճարների վերաբաշխման մասին: 2015 թ.-ին Հայաստանի միացման դեպքում երկիրն անդամավճարներ չի վճարի:

«Այս բանավեճի ընթացքում կարող է մեկ այլ բազային սկզբունք ընդունվել, որը վերաբերում է համամասնությունների բաշխմանը, դա կարող է լինել աշխատաշուկայի պարամետրերը հաշվի առնող սկզբունք կամ որոշակի ինտեգրված ցուցանիշ, որը ներառում է ոչ միայն արտաքին առևտրի ծավալները, այլ նաև ՀՆԱ-ի պարամետրերը, որոնք կապված են ներդրումների շուկայի հետ: Եթե Հայաստանը մտնի միություն, ապա նա 2016 թ.-ից մոտավորապես կզբաղեցնի 1 տոկոսը: Եվ մենք աջակցում ենք առաջարկին այն մասին, որ 2015 թ.-ին պետք է պահպանվի ներկայիս սխեման», - ասել է Լիխաչյովը:

Նա ավելացրել է, որ ՄՄ մասնակից-երկրների կողմից կատարվող ընդհանուր վճարը հիմա տարեկան կազմում է 5,5 մլրդ ռուբլի: «Հաջորդ տարվա համար ևս մենք դեռ 5,5 միլիարդ ենք նախատեսում, որից 5 միլիարդը նախատեսված է հանձնաժողովը պահպանելու, իսկ 500 միլիոնը՝ միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու և գործարկելու համար», - ասել է Լիխաչյովը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։