486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան «Միստրալների» մատակարարման վերաբերյալ որոշում կընդունի. Պաշտպանության նախարար
11:10
03 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան «Միստրալների» մատակարարման մասին որոշում կընդունի մինչև նոյեմբերի սկիզբը` ելնելով Ուկրաինայի իրավիճակից, հինգշաբթի Վաշինգտոնում լրագրողներին է հայտնել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լը Դրիանը:

«Դա կլինի հոկտեմբերի վերջին – նոյեմբերի սկզբին»,- ասել է Լը Դրիանը Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի հետ հանդիպումից հետո: Ֆրանսիացի նախարարը կրկնել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որպես նման մատակարարումների պայման, նշել է Ուկրաինայի հրադադարը և այդ երկրում կարգավորման քաղաքական գործընթացի սկիզբը: «Որոշում կընդունվի` ելնելով դրանից»,- ասել է Լը Դրիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովն ավելի վաղ հայտնել էր ՌԻԱ Նովոստիին, որ Ռուսաստանին «Միստրալ» ֆրանսիական ուղղաթիռատարների մատակարարումների պայմանագրի ուղղությամբ աշխատանքն առայժմ ընթանում է ըստ ժամանակացույցի:

Երկու ուղղաթիռատարների մատակարարման պայմանագիրը կնքվել է DCNS ֆրանսիական ընկերության և «Ռոսօբորոնէքսպորտի» միջև 2011 թվականին: Պայմանագրի արժեքը 1.2 միլիարդ եվրո է: «Վլադիվոստոկ» առաջին նավը պետք է անցներ ռուսական նավատորմի սպառազինությանը 2014 թվականին, երկրորդը` «Սևաստոպոլը»` 2015 թվականին: Մատակարարմանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ն:

Սեպտեմբերին Ֆրանսիան հերթական անգամ սպառնացել է Ռուսաստանին դադարեցնել «Միստրալ» ուղղաթիռատարների մատակարարումը` իր որոշումը կապելով ուկրաինական ճգնաժամի հետ, որին, ֆրանսիական կողմի հայտարարություններով, Մոսկվան անմիջական մասնակցություն ունի: Ավելի ուշ Ելիսեյան պալատի ներկայացուցիչը պարզաբանել է, որ նավի մատակարարումն իրավաբանորեն չի դադարեցվել` նախագահ Ֆրանսուա Օլանդը միայն նշել է իր քաղաքական դիրքորոշումը, որի համաձայն հավանություն չի տա նավի փոխանցմանը նոյեմբերին, եթե Ուկրաինայում իրավիճակը չբարելավվի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: