486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ամենամոտ ժամանակում ԵՏՄ-ին միանալու հավանականությունը չափազանց մեծ է. ՀՀ ԱԺ փոխխոսնակ
10:28
03 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամենամոտ ժամանակում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման հավանականությունը չափազանց մեծ է, հինգշաբթի լրագրողներին հայտնեց հայկական խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա հայտնեց, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին կայցելի Մինսկ, որտեղ կկայանան ԱՊՀ և ԵՏՄ գագաթնաժողովները:

«Մենք չենք բացառում այն հավանականությունը, որ հոկտեմբերի 10-ին կընդունվի դրական որոշում»,- ասաց Շարմազանովը ՀՀԿ Խորհրդի և Գործադիր մարմնի նիստից հետո:

Հինգշաբթի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռումասը հայտնել էր լրագրողներին, որ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել Մինսկում:

Ըստ նրա, Մինսկի գագաթնաժողովի բոլոր հարցերը, որոնք վերաբերում են բելառուսական կողմին, կհանվեն, և Բելառուսը պատրաստ կլինի ստորագրել պայմանագիրը:

Հայաստանը հայտարարել է ՄՄ-ին միանալու և ԵՏՄ-ի ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին 2013 թվականի սեպտեմբերին: Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն այս տարվա մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են պայմանագիր Եվրասիական տնտեսական միության մասին: Այն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: ՌԴ Պետդուման վավերացրել է պայմանագիրը սեպտեմբերի 26-ին:
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության և ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան հայտնել էր, որ Հայաստանը ԵՏՄ-ի անդամ կարող է դառնալ արդեն 2015 թվականի հունվարի 2-ից:
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։