484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը շահագրգռված է ՉԺՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ. նախագահ
17:16
01 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ,  1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը մեծապես կարևորում է ՉԺՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը, ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստանի նախագահ Սի Ծինփինին` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ձևավորման 65-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում:

«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացմանը, փոխշահավետ համագործակցության հետագա ծավալմանը տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը նախագահի մամուլի ծառայությունից տրամադրված ուղերձում:

Սարգսյանը նշել է նաև, որ ՉԺՀ-ի նախագահի ղեկավարության ներքո Չինաստանը մեծ հաջողություններ է արձանագրել հասարակական-քաղաքական և տնտեսական առաջընթացի գործում, ինչպես նաև Չինաստանի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ Չինաստանի վերելքը կշարունակվի նաև ապագայում:

«Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը կշարունակի հարաճուն զարգացում ապրել տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է նախագահը:

Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին ազգային տոնի առթիվ` մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամական ժողովրդին` երջանկություն և բարգավաճում:

Չորեքշաբթի Հայաստանի նախագահն այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն` Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորելով դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: