486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանի նախագահն այցելել է Երևանի կոնյակի գործարան
15:02
01 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը և նրա գլխավորած պատվիրակության անդամները չորեքշաբթի այցելել են Երևանի կոնյակի գործարան: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է ԵԿԳ թանգարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նախատեսված ծրագրի համաձայն` պատվիրակությունն այցելել է Երևանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամաս, որտեղ ծանոթացել է հայկական Արարատ կոնյակի պատմության և արտադրության գործընթացին:

Նախագահ Կարոլոս Պապուլիասը կանգ է առել «Խաղաղության տակառի» մոտ, որը տեղադրվել է 2001 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության այցի առիթով: Տակառում հնեցվում է հաշտության ստորագրումը խորհրդանշող 1994 թվականի կոնյակի սպիրտ: Այն կոչվել է «Խաղաղության տակառ», քանի որ կբացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը: Կարոլոս Պապուլիասը նաև գրություն է թողել ԵԿԳ հյուրերի մատյանում:

Ըստ ավանդույթի` Երևանի կոնյակի գործարանում դրվել է Հունաստանի նախագահի անվանական տակառը: Կարոլոս Պապուլիասը 26-րդ նախագահն է, ում պատվին ԵԿԳ-ում տակառ է դրվում:

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը Պապուլիասին նվիրեց ձեռնարկության ամենահին սպիրտներից պատրաստած Արարատ կոնյակ:

Երևանի կոնյակի գործարանը` ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն Հայաստանի Հանրապետության խոշոր  հարկատուներից մեկն է և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը:

1999 թվականին  Երևանի կոնյակի գործարանը մտել է ալկոհոլի համաշխարհային շուկայի համա-առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբի մեջ, որը միավորում է այնպիսի ապրանքային նշաններ, ինչպիսիք են` Չիվասը (Chivas`շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (ABSOLUT`շվեդական օղի), Մարտելը (Martell`ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի) և այլն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: