486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտոսը մեղադրել է Թուրքիայի նախագահին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և ֆինանսավորելու մեջ
16:32
25 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսի ԱԳ նախարարությունը մեղադրել է Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանին Մերձավոր Արևելքում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և ֆինանսավորելու մեջ, այս մասին արտգործնախարարությունը հայտարարել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը քննադատել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին:

Ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանի ընդհանուր նիստին՝ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը քննադատել է համաշխարհային կազմակերպությանը Եգիպտոսում ժողովրդավարական իրավունքների խախտումներն անտեսելու համար, որտեղ պաշտոնանկ արվեց օրինական ճանապարհով ընտրված նախագահ Մուհամեդ Մուրսին: Եգիպտոսի արտգործնախարարությունը խստորեն արձագանքել է Թուրքիայի նախագահի խոսքերին՝ անվանելով դրանք «Եգիպտոսի ժողովրդի և հունիսի 30-ի հեղաշրջման նկատմամբ հնչած կշտամբանքներ»:

«Զարմանալի չէ, որ սուտ և զրպարտանք է հնչում Թուրքիայի նախագահի շուրթերից, ով ձգտում է խառնակչություն մտցնել և երկպառակտություն սերմանել Մերձավոր Արևելքում՝ քաղաքականորեն և ֆինանսապես աջակցելով ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև ապաստան տրամադրելով նրանց», - նշվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Էրդողանի ելույթն ազդեց նաև երկու երկրների դիվանագետների միջև նախատեսված երկկողմ հանդիպումների օրակարգի վրա: Այսպես, ինչպես նշվում է ԱԳՆ-ի նույն հայտարարության մեջ, «Եգիպտոսի ներքին գործերին անթաքույց միջամտության պատճառով» Եգիպտոսի դիվանագիտության ղեկավար Սամեհ Շուքրին հրաժարվել է հանդիպել իր թուրք գործընկեր Մևլյութ Քավուսօղլուի հետ: Հետաքրքիր է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին մի քանի րոպե առաջ ավարտել է Կիպրոսի ղեկավար Նիկոս Անաստասիադիսի հետ երկկողմ բանակցությունները: Ինչպես նշվում է Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում «կողմերը քննարկել են կիպրոսյան խնդիրն ու Եգիպտոսի նախագահի` Կիպրոս կայանալիք այցը»:

Թուրք-եգիպտական հարաբերությունները վատացել են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի ղեկավարության տապալումից և դրան հետևած արյունալի բախումներից հետո:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: