486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մուտքը ԵՏՄ-ի չարժե դիտարկել կոնկրետ ամսաթվի հետ շաղկապված. փորձագետ
16:21
23 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն չարժե դիտարկել կոնկրետ ամսաթվի հետ շաղկապված՝ լինի դա հոկտեմբերի 10-ը կամ 2015 թ.-ի հունվարի 1-ը, երեքշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի 10-ին Մինսկում` ԵՏՄ մասնակից երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքում:

«Գործընթացն առաջ է շարժվում, և հեռանկար կա, որ վաղ, թե ուշ համաձայնություն ձեռք կբերվի, իսկ ԵՏՄ-ի մասնակիցների միջև գոյություն ունեցող հակասություններն այնքան ուժեղ չեն, որպեսզի լրջորեն խոչընդոտեն Հայաստանի անդամակցությանը», - ասաց Իսկանդարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Ինչպես կարծում է քաղաքագետը, Հայաստանի համար այս ընտրությունն, առաջին հերթին, պայմանավորված էր անվտանգության և ՌԴ-ի հետ փոխգործակցության տարբեր ոլորտների զարգացման հարցերով, և տեխնիկական հարցերն այս ուղղությամբ գրեթե ամբողջովին լուծված են, այդ թվում նաև նրանք, որոնք վերաբերում են մաքսատուրքերին, որոնց հարցում բացառությունների ցուցակ է կազմվել:

Նրա խոսքերով՝ մնացել է միայն ԵՏՄ-ի մյուս անդամ-երկրների՝ Ղազախստանի և Բելառուսի հետ համաձայնեցման գործընթացը, որտեղ բացի փոխգործակցության տարածությունից կան նաև ներքին հակասություններ կողմերի միջև, որոնք, սակայն, այնքան էլ ուժեղ չեն` լուրջ ազդեցություն ունենալու համար:

«Կարևորն այն է, որ կողմերն ունեն ցանկություն, կամք, և ես համոզված եմ, որ գործընթացը կհասնի մինչև վերջ, և կարևոր չէ, թե ինչ ժամկետներում դա տեղի կունենա», - ասաց Իսկանդարյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին ընդունել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման՝ կառավարության առաջարկը:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի եզրափակիչ տարբերակը պատրաստ է և սեպտեմբերի 3-ին ներկայացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին: Չորս երկրներից յուրաքանչյուրում ներպետական ընթացակարգեր են անցկացվում, որոնք անհրաժեշտ են 2014 թ.-ի մայիսի 29-ի ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ստորագրվի նախագահների կողմից: Հանձնաժողովում նշել են, որ ստորագրման ամսաթվի մասին վերջնական որոշումն ընդունվում է չորս երկրների նախագահների կողմից:

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թ.-ի հունվարի 1-ին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: