484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ներքին գործոնները քիչ են ազդում հայկական քաղաքականության վրա. փորձագետ
15:43
19 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ընթացող գործընթացները շատ քիչ են կախված ներքին գործոններից, դրանք հասկանալու համար հարկավոր է հետևել երկրի սահմաններից դուրս տեղի ունեցող որոշ իրադարձությունների, ուրբաթ լրագրողներին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Հայաստանում որևէ ներքաղաքական բան արդեն չկա, և, ցավոք, շատ քիչ բան է կախված ներքին գործոններից: Ես հետևում եմ ուկրաինական իրադարձություններին, «Սիստեմա» ԲՖԿ-ում ընթացող տարբեր գործընթացներին, քանի որ, ցավոք, նման գործընթացները Հայաստանի վրա ավելի շատ են ազդում, քան ներքաղաքականները», - ասաց Քոչարյանը:

Պատասխանելով հոկտեմբերի 10-ին ոչ իշխանամետ ուժերի կողմից նախատեսված հանրահավաքի մասին հարցին՝ Քոչարյանը նշեց, որ անհասկանալի են ինչպես այդ ակցիայի նպատակը, այնպես էլ ընդդիմության հետագա գործողությունները:

ՀՀ ԱԺ ոչ իշխանամետ խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, «Դաշնակցությունը», «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հունիսի 10-ին իշխանություններին 12 պահանջ են ներկայացրել, որոնք պետք է կատարվեին մինչև 2014 թ.-ի սեպտեմբերի վերջ: Հոկտեմբերի 10-ին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» նախատեսում են Ազատության հրապարակում «համապետական հանրահավաք» կազմակերպել, որի ընթացքում կներկայացնեն առաջադրված պահանջների կատարման գործընթացը:

«Ի՞նչ է հետո լինելու, ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու ընդդիմությունը, ինչու՞ է դա նրանք անում, անում են անելու համա՞ր, թե՞ ինչ-որ նպատակ են դնում, դա իշխանափոխությա՞ն նպատակ է: Համենայնդեպս, ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նման հայտարարություններ չի արել», - ասաց Քոչարյանը:

Քաղաքական տեխնոլոգի խոսքերով՝ ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանափոխություն է պահանջում, սակայն եթե այս հարցում ԲՀԿ-ի հետ համաձայնություն չկա, ապա անհասկանալի են հետագայում ՀԱԿ-ի գործողությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։