486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Շոտլանդացիների ավելի քան 60%–ը կողմ է Մեծ Բրիտանիայի հետ միասնության պահպանմանը
10:47
19 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շոտլանդիայում անցկացված հանրաքվեի արդյունքում պարզ է դարձել, որ շոտլանդացիների ավելի քան 60%–ը դեմ է տարածաշրջանի անկախության գաղափարին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բի–Բի–Սի և Ռոյթերս գործակալություններին։

Անկախության հակառակորդների վերջանական հաղթանակի համար ևս 425 հազար 803 քվե է հարկավոր, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։

Հինգշաբթի Շոտլանդիայում հանրաքվե է անցկացվել, որի ընթացքում մասնակիցները պետք է պատասխանեին ընդամենը մեկ հարցի` համաձայ՞ն եք, որ Շոտլանդիան անկախ երկիր դառնա։ Քվեների հաշվարկման արդյունքում հայտնի է դարձել, որ 32 կոմսություններից 26-ում անկախությանը կողմ է քվեարկել 176 հազար 952 մարդ, դեմ քվեարկողների թիվը 397077 է կազմել։

Ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո երեկոյան YouGov միջազգային հետազոտական կենտրոնը կանխատեսել է, որ հանրաքվեն կավարտվի Միացյալ Թագավորության կազմում Շոտլանդիայի գոյությանը կողմ հանդես եկողների հաղթանակով։ Կանխատեսումների համաձայն` անկախությանը դեմ հանդես եկողների թիվը տոկոսային հարաբերակցությամբ կկազմի 54, իսկ կողմնակիցներինը` 46 տոկոս։ YouGov–ի նախագահ Պիտեր Քյոլներն ընդգծել է, թե 99 տոկոսով վստահ է, որ կհաղթեն Թագավորության կազմում մնալու գաղափարի կողմնակիցները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: